Իրանի դեսպանատան արձագանքը Times թերթի հակաիրանական հրապարակմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i169542-Իրանի_դեսպանատան_արձագանքը_times_թերթի_հակաիրանական_հրապարակմանը
Բրիտանիայում Իրանի դեսպանատունը, ի պատասխան լոնդոնյան Times թերթի հակաիրանական հրապարակմանը, հայտարարել է, որ այդպիսով հնարավոր չէ խեղաթյուրել իրանցիների քաղաքակրթությունն ու պատմական ինքնությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2022 13:39 Asia/Tehran
  • Իրանի դեսպանատան արձագանքը Times թերթի հակաիրանական հրապարակմանը

Բրիտանիայում Իրանի դեսպանատունը, ի պատասխան լոնդոնյան Times թերթի հակաիրանական հրապարակմանը, հայտարարել է, որ այդպիսով հնարավոր չէ խեղաթյուրել իրանցիների քաղաքակրթությունն ու պատմական ինքնությունը։

Հինգշաբթի օրը, Միացյալ Թագավորությունում Իրանի դեսպանատունը Twitter-ում զետեղել է Times թերթի նվաստացուցիչ հրապարակում, որում  ծաղրի է ենթարկվել Իրանի պատրաստակամությունը՝ Քիշ և Ղեշմ կղզիներում հյուրընկալել 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրպագուներին: Դեսպանատունը հայտարարել է, որ նման նյութի հրապարակումն իրականացվել է իրանաֆոբիայի շրջանակում:  

The Times-ը  գրել է, որ բրիտանացիներն Իրանում անվտանգ չեն:

Նշելով, որ Իրանը «Մեծ Բրիտանիան անվանում է փոքր սատանա և մեծ սատանայի (Ամերիկայի) աջակից, թերթը հավելում է. ընգծել է. «Իրանը հայտնի է  որպես իր քաղաքական խաղերի լծակ՝ արևմտյան երկրների քաղաքացիներին առևանգելով»։

Միացյալ Թագավորությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարել է. «Իրանը և Պարսից ծոցում գտնվող նրա կղզիները ապահով են բոլորի համար, այդ թվում՝ բրիտանացիների և աշխարհի գավաթի երկրպագուների համար, որոնք կարող են վայելել երկրի գեղեցկությունները»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio