ՌԴ–ն ու Իրանը ռազմատեխնիկական համագործակցության սահմանափակում չունեն. Ճաղարյան
https://parstoday.ir/hy/news/iran-i177604-ՌԴ_ն_ու_Իրանը_ռազմատեխնիկական_համագործակցության_սահմանափակում_չունեն._Ճաղարյան
Մոսկվան ու Թեհրանը ռազմատեխնիկական համագործակցության որևէ սահմանափակում չունեն։ «Սոլովյով Live»-ի եթերում հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2022 10:46 Asia/Tehran
  • ՌԴ–ն ու Իրանը ռազմատեխնիկական համագործակցության սահմանափակում չունեն. Ճաղարյան

Մոսկվան ու Թեհրանը ռազմատեխնիկական համագործակցության որևէ սահմանափակում չունեն։ «Սոլովյով Live»-ի եթերում հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանը։

«Հիշեցնեմ, որ 2020 թվականի հոկտեմբերին ավարտվեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը, այնպես որ մենք այսուհետ ոչ մի խնդիր ու սահմանափակում չունենք այդ հարցում։ Ինչ վերաբերում է մեր ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա չտարածման և արտահանման վերահսկողության նորմերի պահպանման դեպքում որևէ սահմանափակում չկա», - ասել է նա:

Ճաղարյանը հաստատել է, որ Մոսկվան Թեհրանի հետ անօդաչու թռչող սարքեր գնելու հարց չի քննարկել։

«Այն, ինչ ասել է Յուրի Վիկտորովիչը (Ուշակով. խմբ.), ավելացնելու ոչինչ չունեմ։ Այդ թեման իսկապես չի քննարկվել», - ասել է դեսպանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Թեհրանում կայացել է Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են սիրիական կարգավորումը և երկկողմ հարաբերությունները ։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինն անօդաչու սարքերի մատակարարման հարց չի քննարկելու ո՛չ Իրանի նախագահի, ո՛չ էլ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ: