Փեզեշքան․ Ուսուցիչները «ազգային արժանապատվության» և «դիմակայության» գլխավոր ճարտարապետներն են
«Փարս Թուդեյ» — Իրանի նախագահը, բարձր գնահատելով Իրանի մշակութային հասարակության դիմակայությունը թշնամիների վերջին սպառնալիքների և հանցագործությունների դիմաց, ուսուցիչներին անվանեց «ազգային արժանապատվության» և «դիմակայության» գլխավոր ճարտարապետներ։
Ըստ «Փարս Թուդեյ»-ի՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ուսուցչի օրվա կապակցությամբ հղած ուղերձում ուսուցիչների առաքելությունը համարել է գիտելիքի պարզապես փոխանցումից վեր և նրանց նկարագրել է որպես կյանքի իմաստության ուղեցույցներ, որոնք մարդկայնության և պատասխանատվության դրոշմը խորշում են աշակերտների հոգիներում՝ ձևավորելով Իրանի սոցիալական ճակատագիրը։
Փեզեշքիանը ուղերձի մեկ այլ հատվածում, անդրադառնալով ԱՄՆ-ի հանցագործությանը Մինաբ քաղաքի «Շաջարե Թայյեբե» դպրոցի ռմբակոծման կապակցությամբ, այս դեպքը բնութագրել է որպես դառը վկայություն այն մասին, որ թշնամիները թիրախավորում են հասարակության ամենաանմեղ շերտը, և նշել է, որ գիտության օջախի վրա հարձակումը Իրանի բարգավաճման նկատմամբ բացահայտ թշնամանքի նշան է։
Իրանի նախագահը շեշտել է, որ այդ հանցագործությունները ոչ միայն չեն խաթարում ժողովրդի կամքը, այլև կրկնապատկում են հասարակության դիմակայությունը առաջընթացի և գիտակցության ճանապարհին։