Ռայիսի. Իրավիճակը կփոխենք հօգուտ Իրանի
(last modified Wed, 27 Jul 2022 03:59:55 GMT )
Հուլիս 27, 2022 08:29 Asia/Tehran

Նշելով, որ Իրանի կառավարությունը արժանապատվորեն հետևում է պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններին, ԻԻՀ նբախագահը հավելել է. «Մենք իրավիճակը կփոխենք ի շահ Իրանի ժողովրդի»:

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը: Սակայն արևմտյան երկրները ճգնաժամ ստեղծեցին  բանակցություններում՝ ՄԱԳԱՏԷ-ում ընդունելով հակաիրանական բանաձև»:

Նշելով, որ բանակցությունների արդյունավորման համար առաջին հերթին անհրաժեշտ է մյուս կողմի կամքը, Ռայիսին հավելել է. «Իրանի դիրքորոշումը տրամաբանական է և ռացիոնալ, և ակնհայտ է, որ եթե մյուս կողմը գործի տրամաբանորեն, բանակցությունները.կարդյունավորվեն»:

Նա հավելել է. «Իրանի կառավարությունը վարում է հարևանների հետ  հարաբերությունների ամրապնդման քաղաքականություն, ինչի արդյունքում, հարևանների հետ Իրանի առևտրային հաշվեկշիռը դրական է, իսկ առևտրային  փոխանակումների արժեքը մի քանի անգամ ավելացել է»: