Ինչպե՞ս էր Նեթանյահուն Դոնալդ Թրամփին խրախուսում համաձայնվել Իրանի դեմ պատերազմին
(last modified Sat, 21 Jun 2025 11:19:21 GMT )
Հունիս 21, 2025 14:49 Asia/Tehran
  • Ինչպե՞ս էր Նեթանյահուն Դոնալդ Թրամփին խրախուսում համաձայնվել Իրանի դեմ պատերազմին

Անգլիական Time-ը գրում է. «ԱՄՆ հետախուզական ծառայություններն ինչպես նաև Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը մարտին Կոնգրեսին ասել էին, որ Թեհրանն ըստ երևույթին դեռ որոշում չի կայացրել միջուկային ռումբ ստեղծելու վերաբերյալ։ Սակայն Թրամփի 60-օրյա ժամկետի ավարտից հետո իսրայելցիներն օգտվեցին նախագահի հուսահատ վիճակից»։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ իդեալական պայմաններում Իսրայելը կստիպեր Թեհրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և ընդունել իր միջուկային ծրագրի մշտական դադարեցման պահանջը։ Սակայն Թրամփի որոշ դաշնակիցներ, այդ թվում՝ Սթիվեն Բեննոնը և Թաքեր Կարլսոնը, մտահոգված են, որ Իսրայելը կարող է ԱՄՆ բանակը ներքաշել հակամարտության մեջ։Պարբերականը գրում է, որ Իսրայելի վերջնական նպատակը մնում է անհայտ։ Նեթանյահուն ասել է, որ իր նպատակը ռեժիմի փոփոխությունը չէ, բայց դա կարող է տեղի ունենալ։ Նույնիսկ վարչապետի օգնականները չգիտեն, թե ո՞րն է Իսրայելի նպատակը, բայց պատրաստվում են նոր պատերազմի։