Իրանական պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի անվտանգությանը նվիրված խորհրդաժողովին
https://parstoday.ir/hy/news/iran-i179510-Իրանական_պատվիրակությունը_Մոսկվայում_կմասնակցի_անվտանգությանը_նվիրված_խորհրդաժողովին
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը ժամանել Է Մոսկվա՝ մասնակցելու անվտանգությանը նվիրված միջազգային խորհրդաժողովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2022 08:42 Asia/Tehran
  • Իրանական պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի անվտանգությանը նվիրված խորհրդաժողովին

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը ժամանել Է Մոսկվա՝ մասնակցելու անվտանգությանը նվիրված միջազգային խորհրդաժողովին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հաղորդել Է ՌԴ-ում Իրանի դեսպանությունը:

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ գլխավոր շտաբի պետի համակարգման հարցերով տեղակալ բրիգադի գեներալ Ալի Աբդոլլահիի գլխավորությամբ, այցով ուղեւորվել Է Մոսկվա՝ մասնակցելու Անվտանգության շուրջ մոսկովյան միջազգային խորհրդաժողովի աշխատանքին: Երեկ Մոսկվա ժամանելուց հետո պատվիրակությունը հանդիպում Է ունեցել ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան պարոն Ջալալիի հետ»,-ասվում Է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: