Քննարկվել է Հյուսիս-Հարավ միջազգային ճանապարհի շրջանակում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i179898-Քննարկվել_է_Հյուսիս_Հարավ_միջազգային_ճանապարհի_շրջանակում_Իրանի_և_Ռուսաստանի_համագործակցությունը
Ռուսաստանում Իրանի դեսպանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են երկաթուղային, ավտոմոբիլային և ծովային փոխադրումների ոլորտում Թեհրան-Մոսկվա համագործակցության ընդլայնման հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2022 07:38 Asia/Tehran
  • Քննարկվել է Հյուսիս-Հարավ միջազգային ճանապարհի շրջանակում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը

Ռուսաստանում Իրանի դեսպանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են երկաթուղային, ավտոմոբիլային և ծովային փոխադրումների ոլորտում Թեհրան-Մոսկվա համագործակցության ընդլայնման հարցը:

Ուրբաթ օրը, Իգոր Լևիտինի հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին  և ընդգծել է Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման, այդ թվում՝ Գյարմսար-Ինչեբրոն երկաթուղու էլեկտրաֆիկացման և Ռաշտ-Աստարա երկաթուղու շինարարությանը մասնակցության հարցերի նկատմամբ երկու երկրների ղեկավարների ուշադրության անհրաժեշտությունը: Նա նաև կարևորել է այս միջազգային միջանցքի շրջանակներում երկկողմ համաձայնագրերի հնարավորինս արագ իրականացման անհրաժեշտությունը:

Ռուսաստանի նախագահի օգնականն ընդգծել է Իրանի կարևոր դերը Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքով թիրախային երկրներին, այդ թվում՝ Հնդկաստանին, Պակիստանին, Աֆղանստանին և Հյուսիսային Աֆրիկային հասանելիության հարցում:

Հյուսիս-Հարավ միջանցքը Սուեզի ջրանցքով ապրանքների փոխադրման 16000 կիլոմետր հեռավորությունը կրճատել է մինչև 7000 կիլոմետրի, ինչը 40 տոկոսով կրճատում է բեռնափոխադրումների ժամանակը և 30 տոկոսով՝ տրանսպորտային ծախսերը։