Քննարկվել է Հյուսիս-Հարավ միջազգային ճանապարհի շրջանակում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը
Ռուսաստանում Իրանի դեսպանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են երկաթուղային, ավտոմոբիլային և ծովային փոխադրումների ոլորտում Թեհրան-Մոսկվա համագործակցության ընդլայնման հարցը:
Ուրբաթ օրը, Իգոր Լևիտինի հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին և ընդգծել է Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման, այդ թվում՝ Գյարմսար-Ինչեբրոն երկաթուղու էլեկտրաֆիկացման և Ռաշտ-Աստարա երկաթուղու շինարարությանը մասնակցության հարցերի նկատմամբ երկու երկրների ղեկավարների ուշադրության անհրաժեշտությունը: Նա նաև կարևորել է այս միջազգային միջանցքի շրջանակներում երկկողմ համաձայնագրերի հնարավորինս արագ իրականացման անհրաժեշտությունը:
Ռուսաստանի նախագահի օգնականն ընդգծել է Իրանի կարևոր դերը Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքով թիրախային երկրներին, այդ թվում՝ Հնդկաստանին, Պակիստանին, Աֆղանստանին և Հյուսիսային Աֆրիկային հասանելիության հարցում:
Հյուսիս-Հարավ միջանցքը Սուեզի ջրանցքով ապրանքների փոխադրման 16000 կիլոմետր հեռավորությունը կրճատել է մինչև 7000 կիլոմետրի, ինչը 40 տոկոսով կրճատում է բեռնափոխադրումների ժամանակը և 30 տոկոսով՝ տրանսպորտային ծախսերը։