Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալն ավելի քան 30 տոկոսով աճել է
https://parstoday.ir/hy/news/iran-i180440-Իրանի_և_Ռուսաստանի_միջև_ապրանքաշրջանառության_ծավալն_ավելի_քան_30_տոկոսով_աճել_է
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարն ասել է.«Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը վերջին մի քանի ամիսների ընթացքում աճել է ավելի քան 30 տոկոսով»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2022 13:00 Asia/Tehran
  • Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալն ավելի քան 30 տոկոսով աճել է

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարն ասել է.«Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը վերջին մի քանի ամիսների ընթացքում աճել է ավելի քան 30 տոկոսով»։

Ռեզա Ֆաթեմի Ամինը Իրանի ու Ռուսաստանի առևտրական հարաբերությունների վերջին իրավիճակի մասին հավելել է.«Տնտեսական հաղորդակցության ընդլայնման կարևոր ենթակառուցվածքներից է դրամական փոխանցումների ենթակառուցվածքը, որը լավ առաջընթաց է ապրում»։

Ֆաթեմի Ամինն ասել է.«Ռուբլու և ռիալի ուղիղ փոխանակումը սկսվել է մի քանի շաբաթ առաջ, և բանակցություններ են տարվում Իրանի Շեթաբ ցանցը Ռուսաստանի բանկային ցանցին միացնելու ուղղությամբ»։

Նշելով որ Իրանի ու Ռուսաստանի միջև առևտրական հոսանքը դեռևս լիովին չի ձևավորվել, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը հավելել է.«Երկու երկրների գործունեությունը ընդլայնելու բազմաթիվ ոլորտներ կան»: