հազար ադրբեջանցու վերադարձի հարցը՝ Հայաստանում քաղաքական և անվտանգության ճգնաժամի ֆոնին
https://parstoday.ir/hy/news/armenia-i245084-հազար_ադրբեջանցու_վերադարձի_հարցը_Հայաստանում_քաղաքական_և_անվտանգության_ճգնաժամի_ֆոնին
Բաքվի իշխանությունների առաջարկած ծրագիրը, որով նախատեսվում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, դարձել է երկրում ընտրությոաւնների նախօրեին ամենավիճահարույց քաղաքական հարցերից մեկը և սրել կառավարության և ընդդիմության միջև եղած անջրպետը։
(last modified 2026-05-02T07:03:35+00:00 )
Մայիս 02, 2026 10:32 Asia/Tehran
  • հազար ադրբեջանցու վերադարձի հարցը՝ Հայաստանում քաղաքական և անվտանգության ճգնաժամի ֆոնին

Բաքվի իշխանությունների առաջարկած ծրագիրը, որով նախատեսվում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, դարձել է երկրում ընտրությոաւնների նախօրեին ամենավիճահարույց քաղաքական հարցերից մեկը և սրել կառավարության և ընդդիմության միջև եղած անջրպետը։

Tasnim-գործակալության փոխանցմամբ՝ մինչ ընդդիմադիր շարժումները մեղադրում են Նիկոլ Փաշինյանին այս պահանջը ընդունելու պատրաստակամության մեջ, Հայաստանի վարչապետը կտրականապես հերքել է այդ լուրերը։ Սակայն Բաքվի կողմից այս հարցի շարունակական բարձրացումը և այն խաղաղության նախապայման դարձնելը մեծացրել է Հայաստանի անվտանգության և ժողովրդագրական ապագայի վերաբերյալ մտահոգությունները։
Անդրադառնալով ծրագրի գործադրման հետևանքներին, ընդդիմությունն ընդգծում է ժողովրդագրական կազմի փոփոխության, ազգային ինքնիշխանության թուլացման և նույնիսկ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի մասին։ Որոշ գործիչներ զգուշացրել են անվտանգության և ռազմական տարրերի ներթափանցման հնարավորության մասին՝ այն գնահատելով որպես երկրի պաշտպանական կառուցվածքին ուղղված ուղղակի սպառնալիք։
Կառավարությունը հայտարարում է, որ նման հարց օրակարգում չկա և ընդդիմության պնդումները որակում ընտրական մրցակցություն և քաղաքական շահագործում։ Փաշինյանը նաև ընդգծում է, որ հայերի և ադրբեջանցիների վերադարձի հարցի միաժամանակյա բարձրացումը կարող է ճանապարհ հարփել փոխադարձ պահանջների համար և բարդացնել բանակցությունների ընթացքը։
Հարկ է նշել, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունները դեռևս վերջնական արդյունքի չեն հասել, և կողմերի հարաբերություններում տիրում է անվստահության մթնոլորտ։ Վերլուծաբանները կարծում են, որ Ադրբեջանի կողմից նման պահանջների բարձրացումը ճնշման ռազմավարության մաս է՝ բանակցությունների սեղանի շուրջ ավելի շատ զիջումներ ստանալու համար։
Ընդհանուր առմամբ, ադրբեջանցիների վերադարձի հարցը դուրս է եկել դիվանագիտական բանավեճի շրջանակներից և դարձել է ներքին հարց՝ անվտանգության, ինքնության և ընտրական չափանիշներով. հարց, որը կարող է ազդել Հայաստանի ապագա քաղաքական ուղղության և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի վրա։