Քանանի. Ֆրանսիայի նախագահի միջամտողական հայտարարությունները խրախուսում են բռնատենչներին ու օրինախախտներին
Իրանի ԱԳՆ խոսնակն Իրանի վերջին զարգացումների վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները համարել է քաղաքական, միջամտողական և բռնատենչներին ու օրինախախտներին խրախուսող անհիմն մեղադրանքներ և դատապարտել է այդ քայլը։
ելույթ ունենալով,ուրբաթ օրը ի պատասխան Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը, Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանի Չաֆին նշելով որ խաղաղ ցույցերի իրավունքը ճանաչված է Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրությամբ, ասաց. «Զարմանալի է, որ Ֆրանսիայի նախագահը և կառավարության որոշ պաշտոնյաներ դատապարտել են անվտանգության ուժերի գործողությունները բռնարարների և գրգռիչների հետ առնչվելու հարցում և կոչ են արել Իրանի կառավարությանը խուսափել բռնությունից և հարգել խռովարարների իրավունքները, բայց միևնույն ժամանակ, ի պատասխան Ֆրանսիայի նավթագազային և նավթավերամշակման գործարանների գործադուլների, այս երկրի իշխանությունները, այդ թվում՝ կառավարության խոսնակն, սպառնում են աշխատողներին, որ եթե չդադարեցնեն բողոքի ակցիաներն ու գործադուլները, ապա այդ ամենը կդադարեցնեն ուժի կիրառմամբ»:
Իրանի ԱԳՆ խոսնակը շեշտել է.«Սա բացահայտ թշնամություն է և ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արևմուտքի մեծ թվով պահանջատեր կառավարությունների բառարանում մարդու իրավունքները ոչ այլ ինչ են, քան խաղալիք և գործիք քաղաքական նպատակներին հասնելու և այլ երկրների գործերին միջամտելու համար։