Մամուլի տեսություն – 27.11.2022
https://parstoday.ir/hy/news/iran-i187778-Մամուլի_տեսություն_27.11.2022
Ռուսաստանի հայտարարության համաձայն՝ Ամերիկան արտադրել է վիրուս, որն առաջացնում է Omicron՝ հիմնվելով «Կովիդ» հիվանդության շտամի վրա։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 27, 2022 09:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 27.11.2022

Ռուսաստանի հայտարարության համաձայն՝ Ամերիկան արտադրել է վիրուս, որն առաջացնում է Omicron՝ հիմնվելով «Կովիդ» հիվանդության շտամի վրա։


Ռուսաստանի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն կորոնավիորւսի «օմիկրոն» շտամի և Ուհանում հայտնաբերված շտամի հիման վրա ստեղծել է կորոնավիրուսային հիվանդություն հարուցող արհեստական վիրուս:
Վաթան Էմրուզ օրաթերթ
ԱՄՆ-ում դասկարգային տարբերությունը խորանում էPew Research Center-ի նոր հարցման համաձայն՝ 10 չափահաս ամերիկացիներից 6-ն ասում է, որ այս օրերին երկրում չափազանց մեծ տնտեսական անհավասարություն կա, իսկ ամերիկացիների մեծամասնությունը համոզված է, որ անհավասարության վերացումը զգալի փոփոխություններ կպահանջի երկրի տնտեսական համակարգում:
Վաթան Էմռուզ օրաթերթի փոխանցմամբ՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալների համաձայն՝ եկամուտների անհավասարությունն ԱՄՆ-ում ամենաբարձրն է G7 երկրների թվում։ ԱՄՆ-ում սևամորթների ու սպիտակակամորթների եկամուտների տարբերությունը ժամանակի ընթացքում շարունակել է գոյություն ունենալ: Սևամորթ և սպիտակամորթ ամերիկացիների ընտանիքներում միջին եկամտի տարբերությունը 1970-ին մոտ 23,800 դոլարից աճել է՝ 2018-ին հասնելով մոտ $33,000 դոլարի:


Ջավան օրաթերթ


Ռուսաստանի պաշտպանության նախարարություն. Ամերիկացիները նոր կորոնավիրուս են ստեղծել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է. Բոստոնի ամերիկյան համալսարանը կորոնավիորւսի «օմիկրոն» շտամի և Ուհանում հայտնաբերված շտամի հիման վրա ստեղծել է կորոնավիրուսային հիվանդություն հարուցող արհեստական վիրուս:

Ինչպես հայտնում է Al-Masdar կայքը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, Բոստոնի ամերիկյան համալսարանը, կորոնավիորւսի «օմիկրոն» շտամի և Ուհանում հայտնաբերված շտամի հիման վրա ստեղծել է նոր վիրուս:
ՌԴ պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որ նոր վիրուսը փորձարկված կենդանիների 80ի մահվան պատճառ է դարձել, ինչպես նաև առաջացրել անսովոր նյարդաբանական ախտանիշներ և թոքերի ախտահարում:


Էթելաաթ օրաթերթ


Եվրամիությունը պահանջել է վերջ տալ Իսրայելի կողմից պաղեստինցիների տների ոչնչացումը
Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների տների ավերման ակտիվացումից հետո Եվրամիությունը հայտարարություն է տարածել՝ կապված պաղեստինցիների ունեցվածքի և հողերի ոչնչացման և բռնագրավման շարունակման և օկուպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի ցանկացած ավերիչ գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին, որոնք հանգեցնում են պաղեստինցիների տառապանքների ու դժվարությունների սրմանը և օկուպացված տարածքներում թեժացնում լարվածությունը։
Այս միությունը դատապարտել է սիոնիստական օկուպացիոն ուժերի կողմից Ալխալիլում Յատա ուղևորների շրջանում պաղեստինյան դպրոցի ոչնչացումը և ընդգծել, որ այդ ավերածությունները միջազգային օրենքների համաձայն անօրինական արարք են, և Սիոնիստական ռեժիմը պետք է հարգի պաղեստինցի երեխաների կրթության իրավունքը: Ռեժիմը պահանջել է շուտափույթ ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալ Ահմեդ Մոնասերեհին։


Քեյհան օրաթերթ


Եվրոպային դաժան ձմեռ է սպասվում
Լոնդոնում գրանցվել է 8, Փարիզում՝ 3, Բեռլինում՝ 5 աստիճան տաքություն։ Ձմեռային սեզոնի մեկնարկից մեկ ամիս առաջ սրանք վերջին 24 ժամվա ընթացքում եվրոպական խոշոր քաղաքներում գրանցված ջերմաստիճաններն են։ Եվրոպայի քաղաքացիները վառելափայտ են օգտագործում իրենց տները տաքացնելու համար: Տների տաքացման այս մեթոդն օգտագործվել է մոտ 300 տարի առաջ՝ 18-րդ դարում։ Ֆրանսիայում, ըստ Le Monde թերթի, նախորդ տարվա համեմատ, փայտանյութը թանկացել է 90 տոկոսով, իսկ պահանջարկի աճի պատճառով, քաղաքացիների համար դժվար է այն ձեռք բերել: դժվարացել է այն տրամադրել քաղաքացիներին։ Գերմանիայում մեծ պահանջարկի պատճառով վառելափայտը թանկացել է 85,7 տոկոսով, իսկ ինչպես այս երկրի անտառտնտեսության ասոցիացիայի անդամներն են ասում. «Արոտներից ու անտառներից փայտագողության դեպքերն ամեն օր աճում են»:

 

 

news.am

Մինչեւ տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր չի կնքվի. քաղաքագետ

Ճիշտ կլիներ նախօրոք՝ դիվանագիտական խողովակներով քննարկել այդ փաստաթուղթը, ինչ–որ պայմանավորվածության հասնել, հետո միայն ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգում ընդգրկվեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Լիհայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Արման Գրիգորյանն՝ անդրադառնալով Հայաստանին օգնության մասին ՀԱՊԿ ՀԱԽ-ի հռչակագրին, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել։

«Եթե չէր ստորագրվելու այն, ուրեմն չպետք է ընդգրկվեր օրակարգում։ Հայաստանի կողմից փաստաթղթի չստորագրումը բավականին դժվար իրավիճակի մեջ դրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես դժգոհ էր այդ որոշումից, բայց Լուկաշենկոյի դժգոհությունից կարելի է շատ չանհանգստանալ, բայց Վլադիմիր Պուտինի դժհոգությունից պետք է անհանգստանալ։ Ես կիսում եմ այն տեսակետը, որ Հայաստանն իրավունք ունի ակնկալիքներ ունենա ՀԱՊԿ–ից, բայց այդ ֆորմատով, այդ մոտեցմամբ չի կարելի է նման հարցերի մասին մտածել։ Եթե դու ինչ–որ դեմարշ ես անում հակառակորդի, գործընկերոջ կամ էլ դաշնակցի դեմ, պետք է հաշվարկես, թե դեմարշի հետեւանքները ինչ են լինելու, կարո՞ղ ես այդ հետեւանքների տակից դուրս գալ, թե՝ ոչ, այլընտրանք ունե՞ս, թե՝ ոչ։ Տեսակետները, թե արդարացվա՞ծ էր Փաշինյանի զայրույթը, կամ ճի՞շտ էր նման կերպ վարվելը, քանի որ մեր ակնկալիքները չէին արդարացել, ուրիշ բնագավառի խոսակցություններ են, դրանք դիվանագիտությունից եւ քաղաքականությունից չեն»,– ասաց Արման Գրիգորյանը։

Քաղաքագետի համոզմամբ՝ մինչեւ տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր չի կնքվի։ Ավելին, նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վտանգ կա։

 

armenpress.am

Վախճանվել է Բելառուսի ԱԳ նախարարը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 64 տարեկան հասակում վախճանվել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը` հղում անելով երկրի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազին։

Մակեյը ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնել էր 2012-ի օգոստոսի 22-ին։

 

armenpress.am

Հայաստանի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Ինչպես վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել է, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը խախտել հրադադարը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:

 

armenpress.am

րցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը հայկական քվադրոկոպտեր որսալու մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը` հայկական զինված ուժերի քվադրոկոպտեր որսալու մասին:

«Դա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սուրեն Սարումյանը: 

Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, թե իբր նոյեմբերի 26-ին ժամը 11:28-ին օկուպացման հետևանքով իրենց վերահսկողության տակ անցած տարածքում  հայկական կողմին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչք է իրականացրել, բայց խոցվել։

 

armeniasputnik.am

Կիմ Չեն Ինը դստեր հետ մասնակցել է պաշտպանության ոլորտի աշխատակիցների հետ ֆոտոսեսիային

Երկրի ղեկավարի դստեր անունն ու այլ մանրամասներ չեն հաղորդվում։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը դստեր հետ լուսանկարվել է անձնակազմի հետ, որը ներդրում է ունեցել նոր տիպի «Հվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձնական արձակման գործում: Տեղեկությունը հայտնում է Հյուսիսկորեական կենտրոնական հեռագրական գործակալությունը ։

Կիմ Չեն Ինի հետ լուսանկարում «Կարմիր դրոշ» վաշտի մարտիկներն են, պաշտպանական գիտահետազոտական կազմակերպության աշխատակիցները, գիտնականները, տեխնիկական մասնագետները, ռազմական գործարանների աշխատողները: Գործակալության հաղորդմամբ՝ նրանք «բոլորին համոզել են ԿԺԴՀ-ի օրեցօր աճող ռազմական հզորության մեջ» ու ամբողջ աշխարհին ցույց են տվել «միջուկային պատերազմի զսպման ԿԺԴՀ-ի կուտակած ուժի ապշեցուցիչ հզորությունը»:

 

armeniasputnik.am

արավային Կորեայում ուղղաթիռ է կործանվել. հինգ մարդ է զոհվել

Հարավային Կորեայի կառավարության ղեկավարը կարգադրել է անհրաժեշտ ամեն ինչ անել աղետի հետևանքները վերացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի -Sputnik. Հարավային Կորեայում ամերիկյան արտադրության ուղղաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել։ Պատահարը տեղի է ունեցել Հարավային Կորեայի Կանվոնդո նահանգում։ Տեղեկությունը հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը։

 Sikorsky ընկերության S-58T ուղղաթիռը, որը վարձակալվել էր տեղի իշխանությունը, թռիչք է կատարել՝ ուսումնասիրելով անտառը հրդեհի առաջացման վտանգների կանխարգելման համար։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ ուղղաթիռում եղել է ընդամենը երկու մարդ՝ 71-ամյա օդաչուն և 54-ամյա մեխանիկը։ Բայց ավելի ուշ հաստատվել է հինգ մարդու մահը:

Երկրի վարչապետ Հան Դոկ Սուն հրամայել է հնարավոր ամեն ինչ անել պատահարի հետևանքները վերացնելու համար։