Իրանի կառավարության խոսնակ. Եթե թշնամին հարձակվի, մենք ավելի ուժեղ կպատասխանենք
Իրանի կառավարության խոսնակը, ընդգծելով, որ եթե մենք նորից հարձակումների ենթարկվենք, ապա անպայման ավելի կոշտ պատասխան կտանք, ասել է. «Մեր պաշտպանական ուժերը լիովին պատրաստ են, և մենք «բանակցում ենք` պահելով ձեռքը ձգանի վրա»»։
Ըստ Parstoday-ի՝ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին երեքշաբթի օրը, անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի ավարտին և Իսլամաբադի բանակցություններում առաջընթացին, ասել է. «Ըստ օրենքի հստակ դրույթի՝ պատերազմն ու խաղաղությունը այն հարցերն են, որոնց իրավասությունը պատկանում է Գերագույն գլխավոր հրամանատարին, և բնական է, որ մենք բոլորս օրենքի կատարողներ ենք»։
Մոհաջերանին հավելել է. «Ինչ վերաբերում է որոշումների կայացմանը և աջակցությանը, մենք ունենք երկու ռազմավարություն. առաջինը՝ պատերազմի ռազմավարությունն է մյուսը՝ դիվանագիտության ռազմավարությունը։ Երկու ռազմավարություններն էլ ուղղված են մեր գլխավոր նպատակին՝ այն է «ազգային ինքնության և ազգային արժանապատվության պահպանումը»»։
Նշելով, որ ըստ իրենց` մեր բանակցային թիմը լիարժեք թիմ է, Իրանի բանակցային խմբի ղեկավարը եղել է մարտի դաշտի հրամանատար և լիովին իրազեկ անձնավորություն է, Նա հստակեցրել է. «Այս թիմում կան լիարժեք փորձառու անձինք, ուստի մեր սիրելի ժողովուրդը պետք է իմանա, որ Իրանի բանակցային թիմը ազգային շահերի հարցում չնչին զիջում չի անի»։