Ջեբելի. Ռադիոհեռուստատեսության նկատմամբ պատժամիջոցների սահմանումը հակահեղափոխական բռնապետության վառ օրինակ է
Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարն ասել է. «Ռադիոհեռուստատեսության պատժամիջոցների սահմանումն Իրանի Իսլամական հեղափոխության դեմ ուղղած բռնատիրական քայլերի վառ օրինակն է»։
Փեյման Ջեբելին, Fars News գործակալությանը տված հարցազրույցում, հավելել է. «Խոսքի ազատության, ժողովրդավարության, հասարակության նկատմամբ հարգանքի պահանջների կարգախոսների և գործողությունների միջև ակնհայտ հակասություններ կան: Դրանցից է ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների ոտնահարումն Իսլամական Հանրապետության Ռադիո-հեռուստատեսության կազմակերպության նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ:
Նա նշել է. «Երբ արևմտյան և միջազգային կառույցները բոյկոտում են Իրանի ռադիոեռուստատեսության կազմակերպությունը, դա ցույց է տալիս, որ բռնատիրությունը և խոսքի ազատության պահանջների խախտումը, որոնցով տարիներ շարունակ խլացրել էին ողջ աշխարհի ականջները՝ հեշտ է»:
Ջեբելին ասել է. «Ինչպե՞ս է պատահում, որ օտարերկրյա լրատվամիջոցները, որոնք օր ու գիշեր զբաղված են խռովություններ, քաոս ու դիվերսիա հրահրելով և Իրանի և այլ երկրների անվտանգությունը խաթարելով, ազատորեն գործում են Եվրոպայի սրտում և ոչ մի կանոնակարգ նրանց նկատմամբ չի կիրառվում, սակայն Իրանի պետական ռադիոհեռուստատեսության կազմակերպությունը, որը գործում է օրենքի համաձայն «խախտում է օրենքները», և նրանք չեն կարող նույնիսկ հանդուրժել այս կազմակերպության հաղորդումների հեռարձակումն արբանյակներով:
2022 թվականի նոյեմբերի 14-ին, ժողովրդավարությանն աջակցելու պատրվակով, Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել ԻԻՀ ադիոհեռուստատեսության և Իրանի մի շարք քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ: