Փետրվար 17, 2023 17:44 Asia/Tehran
  • Ամիր Սաբահիֆարդ. Եթե թշնամիները լկտիանան, մենք ջախջախիչ պատասխան կտանք

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարն ասաց. «Մենք ռազմավարություն ենք որդեգրել, որպեսզի կարողանանք դիմակայել ցանկացած սպառնալիքի և եթե թշնամիները լկտիանան ջախջախիչ պատասխան նրանք կստանան»։

Ֆարս լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ բանակի ՀՕՊ ուժերի հրամանատար Ալիռեզա Սաբահի Ֆարդը Իրանի հարավ-արևելքի հակաօդային պաշտպանության տարածք (Պարսից ծոցի նահատակներ) այցելելիս հայտարարել է. «Զինված ուժերի առաքելությունն է խաղաղություն ստեղծել այս հողի ողջ աշխարհագրության համար և գնահատելով մեր առօրյա սպառնալիքների տեսակը և իմանալով մեր թշնամիների չարամտությունը՝ մենք ռազմավարություն ենք որդեգրել, որպեսզի կարողանանք դիմակայել ցանկացած սպառնալիքի և ջախջախիչ պատասխան կտանք նրանց, եթե թշնամիները լկտի արարք դրսեվորեն»:

Բրիգադային գեներալ Սաբահիֆարդը նշեց. «Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերը լավ պատրաստված են, և թշնամիները դա գիտակցում են, և այդ պատրաստվածությունը ստիպել է նրանց չհամարձակվել որևէ ոտնձգություն անել։

Պիտակ