Փետրվար 19, 2023 19:25 Asia/Tehran
  •  «Իրանը, տարածաշրջանում քաղաքական կայունության եվ  սահմանային անխախտելիության երաշխիք է». Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը

Փետրվարի 15-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ` գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճյանն ազգային առաջնորդարանի իր գրասենյակում ընդունեց, Կապան քաղաքում ԻԻՀ հյուպատոս` դոկտ. Աբեդին Վարամինին: Հյուպատոսին ընկերակցում էր Իրան-Հայաստան հարաբերության գրասենեակի պատասխանատու` դոկտ. Նազիֆն:

Սրբազան Հոր կողքին, սույն հանդիպմանը ներկա  էին  Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջյանը եւ փոխատենապետ Ալեն Սայադյանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ողջունելով Կապանում բացված առաջին Իրանական հյուպատոսարանի նորանշանակ հյուպատոսի այցը ազգ. առաջնորդարան, Սրբազան Հայրը կարեվորությամբ ընդգծեց Իրան-Հայաստան փոխգործակցության ներկա փուլի խոր նշանակությունը, «որի սկզբնաղբուրը գտնվում է պատմության խորքում, երբ դարեր շարունակ երկու ժողովուրդները հարեվաններ են եղել: Այսօր փոխադարձ վստահության նոր փուլ են թեվակոխել երկու երկրները, որի խոսուն արտահայտությունն է Ձեր հյուպատոսարանի գործունեությունը Կապանում»,- ասաց Սրբազան Հայրը: Շարունակելով իր խոսքը, առաջնորդ Սրբազանը բարձր գնահատեց տարածաշրջանում ԻԻՀ  դերակատարությունը, «որը քաղաքական կայունության եվ սահմանային անխախտելիության երաշխիք է»,- ասաց նա:

Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջյանը եվս շնորհավորական խոսք ուղղեց հյուպատոսին, Իրան-Հայաստան համագործակցության ամենակարեվոր կետում ստանձնած իր հույժ կարեվոր պաշտոնի համար, հյուպատոսարանի առաջիկա բոլոր ծրագրերին hաջողություն մաղթելով:

Հյուպատոս Աբեդին Վարամինին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության, լայնորեն անդրադարձավ Սյունիքի հայության կյանքին, որոնք այնքան հուսադրված կյանքով են ապրում, ի տես ԻԻՀ  Կապանի հյուպատոսարանի գործունեության:

Հյուպատոսը եվ նրան ընկերակցող դոկտ. Նազիֆն այնուհետեվ գեղարվեստական եվ մարզական համատեղ ծրագրերի առաջարկներ արեցին, որոնց Սրբազան Հայրը նաեվ ավելացրեց մշակութային համագործակցության ոլորտը, ներառյալ հրատարակությունների շնորհանդեսներ, եվ այլն:

Շուրջ մեկ ժամ տեված հանդիպման ավարտին, կողմերը խոստացան շարունակել համագործակցությունը, միասնական ծրագրեր իրականացնելու համար Սյունիքում: Այս այցի առիթով, Սրբազան Հայրը ի հարգանք  հյուպատոսին հանձնեց Ատրպատականի հայոց թեմի պատմության իր երկու հատորներից օրինակներ` եվ հյուպատոսարանի գրադարանի, եվ Կապանի ազգային գրադարանի համար:

 

Պիտակ