Մոխբեր․ Իրանն ու Ռուսաստանը կարող են տարածաշրջանային հաբ դառնալ
https://parstoday.ir/hy/news/iran-i197010-Մոխբեր_Իրանն_ու_Ռուսաստանը_կարող_են_տարածաշրջանային_հաբ_դառնալ
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոխբերն առաջարկել է համատեղ արտադրության և ներդրումների միջոցով տարածաշրջանում Իրանն ու Ռուսաստանը որոշ սննդամթերքների արտահանման կենտրոն դարձնելու գաղափարը, տեղեկացնում է Tasnim-ը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 09, 2023 15:25 Asia/Tehran
  • Մոխբեր․ Իրանն ու Ռուսաստանը կարող են տարածաշրջանային հաբ դառնալ

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոխբերն առաջարկել է համատեղ արտադրության և ներդրումների միջոցով տարածաշրջանում Իրանն ու Ռուսաստանը որոշ սննդամթերքների արտահանման կենտրոն դարձնելու գաղափարը, տեղեկացնում է Tasnim-ը։

Ռուսաստանի նախագահի հատուկ օգնական Իգոր Լևիտինի հետ հանդիպմանը, որ կայացել է շաբաթ Թեհրանում, Մոխբերը ողջունել է երկու երկրների միջև քաղաքական ու տնտեսական պատվիրակությունների փոխանակման ավելացումը։

Մատնացույց անելով  համատեղ նախագծերի իրականացման առաջընթացը՝  նա նշել է, որ Իրանի ու Ռուսաստանի նախագահների լուրջ և մշտական  ուշադրությունը հանգեցրել է խոչընդոտների վերացմանը և արագացրել երկկողմանի համաձայնությունների իրականացումը։

Մոխբերը նաև հայտարարել է, որ համատեղ արտադրությունը և ներդրումները կարող են Իրանն ու Ռուսաստանը դարձնել տարածաշրջանում մի շարք սննդամթերքների արտահանման կենտրոն և թույլատրել մասամբ բավարարել տարածաշրջանի երկրների պահանջմունքները։

Իր կողմից Լևիտինն արտահայտել է Ռուսաստանի պատրաստակամությունը տարանցիկ հատվածում  Իրանի հետ համատեղ ներդրումների և համատեղ տրանսպորտային նախագծերի ավարտմանն ուղղված ջանքերն աշխուժացնելու հարցում։

ՌԴ նախագահի հատուկ օգնականը նշել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է Իրանի հետ համագործակցության երկկողմանի և բազմակողմանի համաձայնագրեր ստորագրել՝ տարբեր նախագծեր իրականացնելու համար, հաղորդում է իրանական ԶԼՄ-ն։

Վերջին կես տարվա ընթացքում սա Մոխբերի և Լևիտինի հինգերորդ հանդիպումն էր։