Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են ավիացիայի ոլորտում համագործակցության հուշագրեր
https://parstoday.ir/hy/news/iran-i197116-Իրանն_ու_Ռուսաստանը_ստորագրել_են_ավիացիայի_ոլորտում_համագործակցության_հուշագրեր
Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչները ստորագրել են ավիացիայի ոլորտում համագործակցության հուշագրեր։ Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2023 13:59 Asia/Tehran
  • Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են ավիացիայի ոլորտում համագործակցության հուշագրեր

Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչները ստորագրել են ավիացիայի ոլորտում համագործակցության հուշագրեր։ Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշը։

« Իրանի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով ստորագրվել են երկկողմ հուշագրեր և համաձայնագրեր (օդաչուների) պատրաստման ենթակառուցվածքի և (ինքնաթիռների) վերանորոգման ու տեխնիկական սպասարկման կենտրոնների օգտագործման վերաբերյալ», - ասել է նա:

Մոհամմադի-Բախշը նշել է, որ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիան) «ճանաչել է իրանական ստանդարտներն այս ոլորտում», և ապագայում հնարավոր է ինքնաթիռների վերանորոգման համար երկու երկրների արտադրած ցանկացած պահեստամասի համատեղ օգտագործում։