Ծովակալ Սայյարի. Իրանի բանակն իր տեխնիկան չի օգտագործի բարեկամ երկրների և տարածաշրջանի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i197648-Ծովակալ_Սայյարի._Իրանի_բանակն_իր_տեխնիկան_չի_օգտագործի_բարեկամ_երկրների_և_տարածաշրջանի_դեմ
ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալն ասել է. «Բանակի տեխնիկան չի օգտագործվի բարեկամ երկրների և տարածաշրջանի դեմ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2023 13:19 Asia/Tehran
  • Ծովակալ Սայյարի. Իրանի բանակն իր տեխնիկան չի օգտագործի  բարեկամ երկրների և տարածաշրջանի դեմ

ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալն ասել է. «Բանակի տեխնիկան չի օգտագործվի բարեկամ երկրների և տարածաշրջանի դեմ»։

Իսլամական Հանրապետության բանակի շքերթի շրջանակներում ծովակալ Հաբիբոլլա Սայյարին լրագրողներին ասել է. «Ինչպես բոլոր մյուս երկրները, Իրանը նույնպես փորձել է բարելավել իր պաշտպանունակությունը»:

ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալը հայտարարել է. «Իրանն իր տեխնիկան օգտագործում է ոչ թե բարեկամ երկրների և տարածաշրջանի դեմ, այլ նրանց դեմ, ովքեր մտադիր են խախտել երկրի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը»։

ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին, երեքշաբթի օրը Թեհրանում Բանակի օրվա շքերթի շրջանակներում ասել է. «Շատ մոտ ապագայում կցուցադրվի բանակից մի նոր ուժ»:

Բրիգադային Գեներալ Քիումարս Հեյդարին հավելեց. «Ցամաքային ուժը, իր բնույթի և ինքնության կառուցվածքում վերջին մի քանի տարիների ընթացքում կատարած խորը փոփոխություններով, վերածվել է շարժական ուժի, որը հագեցած է երկարաժամկետ չորս բնութագրերով՝  հեռահար, ճշգրիտ, խելացի և համացանցային»:

Անդրադառնալով բանակում նոր տեխնիկայի ավելացմանը՝ ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատարը հավելեց. «Վերջին շրջանում ցամաքային ուժերը համալրվել են  1840 տեսակի նոր տեխնիկայով, և մեր ուժերը տեղակայված են Իրանի բոլոր շրջաններում և պաշտպանում են սահմանները»: