ԻԻՀ բանակի մարտական կազմակերպությանն են հանձնվել բազմաթիվ ռազմավարական ԱԹՍ-ներ շահագործման համար
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության կողմից, բանակի հետ համագործակցությամբ, նախագծված և արտադրված մեծ թվով ռազմավարական անօդաչու թռչող սարքեր երկրի մի քանի կետերում հանձնվել են Իրանի Իսլամական Հանրապետության բանակի մարտական կազմակերպությանը՝ շահագործման նպատակով։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյեդ Աբդուլ Ռահիմ Մուսավիի և Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշթիանիի ներկայությամբ կայացել է մեծ թվով ռազմավարական նշանակության մարտական, հետախուզական, ոչնչացնող և ռադիոտեղորոշիչ անօդաչու թռչող սարքերի շահագործման հանձնման արարողությունը։
Այս արարողությանը, շահագործման նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության բանակի մարտական կազմակերպությանն են հանձնվել բազմաֆունկցիոնալ ռազմավարական նշանակության ՝ «Ababil 4» և «Ababil 5» անօդաչու թռչող սարքերը, որոնք օժտված են հետախուզման, հսկողության, էլեկտրոնային պատերազմի, ազդանշանային տեղեկատվության հավաքման և մարտական առաքելություններ իրականացնելու ունակությամբ, «Արաշ» և «Բավար» անօդաչու թռչող սարքերը՝ ոչնչացնելու, հեռահար և դիպուկ հարվածներ հասցնելու առաքելություններ կատարելու ունակությամբ, «Քարար» ռեակտիվ անօդաչու թռչող սարքը, որն ունակ է կատարել տարբեր թիրախային, մարտական և օդային օբյեկտներ որսալու առաջադրանքներ։
Այս անօդաչու թռչող սարքերը հագեցված են ինքնապաշտպանական, հակաէլեկտրոնային պատերազմի և տեղական բազմակողմանի նավիգացիոն համակարգերով, կետային հարվածներ հասցնող խելացի սպառազինությամբ, և օժտված են հատուկ և ժամանակակից հնարավորություններով՝ այլ սպառազինական համակարգերի և ցանցային հիմունքով գործողությունների հետ համատեղ օգտագործման հարցում:
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մուսավին ասել է. «Այսօր անօդաչու թռչող սարքերի ոլորտում ամեն ինչ՝ դիզայնից մինչև սպառնալիքների դեմ կիրառումը, հիմնված է իրանցի երիտասարդ գիտնականների ներքին ուժի և գիտելիքների վրա»:
Չնայած Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների կողմից կիրառված դաժան պատժամիջոցներին, շուրջ չորս տասնամյակների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողացել է մեծ հաջողությունների հասնել ամենաարդիական հետախուզական, մարտական, գիտահետազոտական և արդյունաբերական անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում՝ օգտագործելով իր երիտասարդ մասնագետների գիտական ու տեխնիկական կարողությունները։
ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության անցյալ տարվա զեկույցի համաձայն՝ 2022 թվականին Արևմտյան Ասիայում Իրանը ունեցել է ամենամեծ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կենտրոնը։