Հայաստանում ամուսնությունները նվազում են, ամուսնալուծությունները՝ աճում. Մտահոգիչ թվեր
https://parstoday.ir/hy/news/daily_news-i240050-Հայաստանում_ամուսնությունները_նվազում_են_ամուսնալուծությունները_աճում._Մտահոգիչ_թվեր
Հանրապետությունում ամուսնության թվերը նվազում են, ամուսնալուծությունները՝ աճում։
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2025 07:26 Asia/Tehran
  • Հայաստանում ամուսնությունները նվազում են, ամուսնալուծությունները՝ աճում. Մտահոգիչ թվեր

Հանրապետությունում ամուսնության թվերը նվազում են, ամուսնալուծությունները՝ աճում։

Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի պաշտոնական թվերի, այս տարվա հունվար–հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է ամուսնության 11574 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13 175–ի դիմաց։ Այս տարվա առաջին 10 ամիսներին գրանցվել է ամուսնալուծության 4 033 դեպք՝ նախորդ տարի այս ժամանակահատվածում 3 876 էր։

Ըստ պաշտոնական թվերի 2025թ. հունվար-հոկտեմբերին գրանցված 1000 ամուսնության հաշվով արձանագրվել է ամուսնալուծության 348 դեպք` 2024թ. հունվար-հոկտեմբերին արձանագրված 294-ի համեմատ: