Հայաստանում իրանական մշակութային դրսևորումների ցուցադրումը ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ջանքերի շնորհիվ
https://parstoday.ir/hy/news/armenia-i240070-Հայաստանում_իրանական_մշակութային_դրսևորումների_ցուցադրումը_ԻԻՀ_դեսպանության_մշակույթի_կենտրոնի_ջանքերի_շնորհիվ
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնը մշակութային փոխգործակցությունները զարգացնելու և իրանական մշակույթի դրսևորումները ներկայացնելու նպատակով, իրականացրել է մի նախագիծ, որի նպատակն է հայ հասարակությանը ծանոթացնել իրանական ավանդական և շատ սիրված ուտեստները։ Այս նախաձեռնությունը լայնորեն ողջունվել է հայ քաղաքացիների կողմից։
(last modified 2025-12-06T12:52:09+00:00 )
Դեկտեմբեր 06, 2025 16:22 Asia/Tehran
  • Հայաստանում իրանական մշակութային դրսևորումների ցուցադրումը ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ջանքերի շնորհիվ

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնը մշակութային փոխգործակցությունները զարգացնելու և իրանական մշակույթի դրսևորումները ներկայացնելու նպատակով, իրականացրել է մի նախագիծ, որի նպատակն է հայ հասարակությանը ծանոթացնել իրանական ավանդական և շատ սիրված ուտեստները։ Այս նախաձեռնությունը լայնորեն ողջունվել է հայ քաղաքացիների կողմից։

Այս նախագծում ընտրվել են այնպիսի հայտնի ուտեստներ, ինչպիսիք են ղորմե սաբզին,  խորեշե ղեյմեն,  հավի մսով  ու ծորենու հատապտղով փլավ և խաղողի տերևով տոլմա ։ Այս ճաշատեսակների ստանդարտ բաղադրատոմսերը թարգմանվել են հայերեն: Այս բովանդակությունը, ինչպես նաև ուսուցողական  պաստառների տեսքով ու գրավիչ գրաֆիկական դիզայնով, հանրությանը հասանելի են դարձել ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի վիրտուալ էջերի միջոցով:

Այս նախաձեռնության հիմնական նպատակն է ներկայացնել իրանական սննդի մշակույթը, ավելի մեծ իրազեկվածություն ստեղծել իրանական սննդի սովորույթների վերաբերյալ և ամրապնդել երկու հարևան երկրների միջև մշակութային կապերը: Հաշվի առնելով դրական արձագանքները և աճող հետաքրքրությունը՝ Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնը հայտարարել է, որ այս ծրագիրը կշարունակվի, և հաջորդ փուլերում կներկայացվեն ավելի շատ ավանդական ուտեստներ: Այս քայլը Իրանի մշակութային դիվանագիտության շարունակական ջանքերի մի մասն է՝ Հայաստանում  Իրանի մշակութային ու գեղարվեստական  հարուստ  ​​ներուժը ցուցադրելու համար: