ԻԻՀ դեսպանը այցելել է «Zuvergen» գործարան
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Երևանում այցելել է «Zuvergen» գործարան, որը հիմնադրվել է իրանցի և հայ ներդրողների մասնակցությամբ ու ներդրումներով, ինչպես նաև իրանական տեխնոլոգիաների կիրառմամբ:
Այս համալիրը գործունեություն է ծավալում PVC և MDF երեսպատման թերթերի, պատի պանելների, խոհանոցի կահույքի և PVC առաստաղային ծածկերի արտադրության ոլորտում:
Այցելության ընթացքում, ծանոթանալով արտադրանքի արտադրության գործընթացին, քննարկումներ և մտքերի փոխանակում է տեղի ունեցել դեպի այլ երկրներ սույն ընկերության արտադրանքի արտահանման կարողությունների ու հնարավորությունների, ինչպես նաև այս համալիրի գործունեության առջև ծառացած հնարավորությունների և մարտահրավերների շուրջ:
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, ընդգծելով Հայաստանում իրանական ընկերությունների տնտեսական գործունեությանն ու ներդրումներին աջակցելու անհրաժեշտությունը, հայտարարել է, որ Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը պատրաստ է տրամադրել ցանկացած աջակցություն և աջակցել Հայաստանում իրանական ընկերությունների գործունեության դյուրացմանն ու առաջմղմանը: