Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են տարանցման և առևտրային համագործակցության մասին փաստաթուղթ
https://parstoday.ir/hy/news/iran-i197792-Իրանն_ու_Ռուսաստանը_ստորագրել_են_տարանցման_և_առևտրային_համագործակցության_մասին_փաստաթուղթ
Մոսկվայում Իրանի տրանսպորտի զարգացման հիմնադրամի, Եվրասիական տրանսպորտի համակարգող խորհրդի  և Անկախ պետությունների համագործակցության(ԱՊՀ) երկրների միջև եռակողմ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2023 12:00 Asia/Tehran
  • Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են տարանցման և առևտրային համագործակցության մասին փաստաթուղթ

Մոսկվայում Իրանի տրանսպորտի զարգացման հիմնադրամի, Եվրասիական տրանսպորտի համակարգող խորհրդի  և Անկախ պետությունների համագործակցության(ԱՊՀ) երկրների միջև եռակողմ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: 

Ստորագրող կողմերը համագործակցում են միմյանց հետ միջազգային միջանցքներով, հատկապես Հյուսիս-Հարավ միջանցքով ապրանքների առևտուրը, տարանցումը և պահեստավորումը մեծացնելու համար։

Իրանի տրանսպորտի զարգացման հիմնադրամի ղեկավար Դավուդ Դանեշ Ջաֆարին Ռուսաստանի Դաշնության պետքարտուղար, տրանսպորտի փոխնախարար Դմիտրի Զվերևի հետ հանդիպման ժամանակ ցանկացել  է մասնավոր հատվածի և ռուսական բանկերի մասնակցությունը Իրանում բազմաթիվ տրանսպորտային նախագծերի իրականացման համար։

Իրանի Իսլամական Հանրապետության տրանսպորտի զարգացման հիմնադրամի ղեկավարն Իրանին անվանել է Ռուսաստանի և արաբական երկրների և Հնդկաստանի միջև ապրանքների տարանցման մեծ կարողություններ ունեցող երկիր։

Անդրադառնալով Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցման վերաբերյալ Իրանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրին՝ Զվերևը հույս է հայտնել, որ շուտով  կմեկնարկի այդ նախագծրի իրականացման աշխատանքը:

Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարարը հույս է հայտնել, որ Իրանի հյուսիսարևելյան տերմինալում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմամբ կմեծանա Իրանից ապրանքների տարանցման աճը։