Փեզեշքյան․ ժողովրդի միասնությունը ձախողեց Իրանի փլուզման՝ թշնամու ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i249444-Փեզեշքյան_ժողովրդի_միասնությունը_ձախողեց_Իրանի_փլուզման_թշնամու_ծրագիրը
Կարևորելով սպառնալիքներին դիմակայելու գործում միասնության և ազգային համախմբվածության դերը, ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ անկարգություններ հրահրելու և Իրանը փլուզելու հակառակորդների հաշվարկները ձախողվել են ժողովրդի զգոնության և համերաշխության շնորհիվ։
(last modified 2026-08-26T08:25:02+00:00 )
Օգոստոս 26, 2026 11:07 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ ժողովրդի միասնությունը ձախողեց Իրանի փլուզման՝ թշնամու ծրագիրը

Կարևորելով սպառնալիքներին դիմակայելու գործում միասնության և ազգային համախմբվածության դերը, ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ անկարգություններ հրահրելու և Իրանը փլուզելու հակառակորդների հաշվարկները ձախողվել են ժողովրդի զգոնության և համերաշխության շնորհիվ։

Հղում անելով IRIB-ին, Pars Today-ը հաղորդում է, որ մի խումբ պատանիների և երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Մասուդ Փեզեշքյանն ասել է, որ ռազմական ճանապարհով իրենց պահանջները պարտադրելու ձախողումից հետո հակառակորդները կենտրոնացել են հասարակական դժգոհություններ հրահրելու և տնտեսական ճնշումն ուժեղացնելու վրա։
Նրա խոսքով՝ թշնամին կարծում էր, թե սկզբում անկարգություններ հրահրելով, ապա լայնածավալ հարձակում իրականացնելով՝ կարող է հասնել Իրանի փլուզման նպատակին, սակայն հասարակության միասնությունն ու համախմբվածությունը խոչընդոտեցին այդ նպատակի իրագործմանը։
Նա նշել է, որ տնտեսական ճնշումը կապիտուլյացիայի հասնելու ԱՄՆ ռազմավարություններից մեկն է և գոյություն ունեցող խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ է հասարակության բոլոր շերտերի մասնակցությունը։
Իրանի նախագահը նաև ընդգծել է մտավորականների և ակադեմիական շրջանակների դերը համերաշխության ամրապնդման և երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում՝ նշելով, որ Իրանը ժողովրդի համագործակցության և փոխօգնության շնորհիվ շարունակելու է զարգացման ու առաջընթացի ճանապարհը։