Թեհրանում ՌԴ դեսպան. Շուկայից դոլարի դուրսմղման գործընթացը կշարունակվի
https://parstoday.ir/hy/news/iran-i198048-Թեհրանում_ՌԴ_դեսպան._Շուկայից_դոլարի_դուրսմղման_գործընթացը_կշարունակվի
Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը ԻՌՆԱ-ի հետ զրույցում անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային բորսաներում ազգային արժույթների կիրառման ավելացմանն ասել է, որ շուկայից դոլարի դուրսմղման գործընթացը կշարունակվի:
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Ապրիլ 24, 2023 08:15 Asia/Tehran
  • Թեհրանում ՌԴ դեսպան. Շուկայից դոլարի դուրսմղման գործընթացը կշարունակվի

Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը ԻՌՆԱ-ի հետ զրույցում անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային բորսաներում ազգային արժույթների կիրառման ավելացմանն ասել է, որ շուկայից դոլարի դուրսմղման գործընթացը կշարունակվի:

Նա հավելել է. «Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների և համագործակցության դինամիկան շատ բարձր է և համագործակցությունը զարգանում է տարբեր ուղղություններով»։

Անդրադառնալով երկու կողմերի միջև երկարաժամկետ համագործակցության փաստաթղթի պատրաստմանը, Դեդովնա սել է. «Այս փաստաթուղթը շատ ամուր համաձայնագիր է, որն ընդգրկում է Իրանի և Ռուսաստանի համագործակցության գրեթե բոլոր ասպեկտները»։

Ողջունելով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև երկկողմ հարաբերությունները վերսկսելու վերջին պայմանավորվածությունը, դեսպանն ասել է, որ դա նպաստի  Արևմտյան Ասիայում և դրանից դուրս տարածաշրջանային իրավիճակի բարելավմանը։

Անդրադառնալով Ուկրաինայի պատերազմին, Ալեքսեյ Դեդովը նշել է. «Մենք առաջարկել ենք բանակցել, բայց Արևմուտքն ու Ուկրաինան չցանկացան ուշադրություն դարձնել»։