Իրանը լուսանկարներում- Թեհրանում կատարվել է Սաադիի արձանի բացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i198562-Իրանը_լուսանկարներում_Թեհրանում_կատարվել_է_Սաադիի_արձանի_բացումը
ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլիի ներկայությամբ, Թեհրանում կայացել է իրանցի հայտնի բանաստեղծ Սաադիի 7,2 մետրանոց բրոնզե արձանի բացումը։ Այն ամենամեծ բրոնզե արձանն է մայրաքաղաքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2023 06:56 Asia/Tehran

ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլիի ներկայությամբ, Թեհրանում կայացել է իրանցի հայտնի բանաստեղծ Սաադիի 7,2 մետրանոց բրոնզե արձանի բացումը։ Այն ամենամեծ բրոնզե արձանն է մայրաքաղաքում:

Թեհրանում Ֆիրդուսու արձանի տեղադրումից  շուրջ 64 տարի անց, Սաադիի բրոնզե արձանը իրանցի երկրորդ բանաստեղծի  արձանն է, որը տեղադրվել է մայրաքաղաքում: 

Արձանի հեղինակ, նկարիչ և քանդակագործ Դեհղան Մոհամադին ասում է. «Արձանի վկայականը Սաադիի հայտնի տողերն են, գրված պարսկերենով և անգլերենով՝ «Մարդկությունն ընդհանուր օրգանիզմ է: Երբ կյանքը հարվածում է  այդ օրգանիզմի հատվածներից մեկին, ցավում են նաև մյուսները»: 

Սաադին անհերքելի ազդեցություն է ունեցել պարսից լեզվի վրա և ժամանակակից պարսկերենի և Սաադիի լեզվի միջև զգալի նմանություն կա։

Սաադին իր կենդանության օրոք շատ հայտնի էր։ Նրա ստեղծագործություններին ծանոթ ին նույնիսկ Հնդկաստանում, Փոքր Ասիայում և Կենտրոնական Ասիայում: