Իրանի ռոբոտաշինության թիմը ճանաչվել է Թուրքիայի գյուտերի և նորարարությունների մրցույթի հաղթող
Մայիս 04, 2023 02:34 Asia/Tehran
Չորս դեռահասներից բաղկացած արագ ռոբոտաշինության Իրանի թիմն արժանացել է IFIA գյուտարարների ֆեդերացիայի գյուտերի և նորարարությունների մրցույթի ոսկե մեդալին:
Ստամբուլում ընթացող IFIA-ի գյուտերի և նորարարությունների Technofest 2023 մրցույթում, ԻԻՀ ռոբոտաշինության թիմը, որի անդամներն են Մեհրդադ Ֆարիդին, Արմին Թաուհիդ Ասլը, Փարսա Սաջադին և Մոհամմադ Ջավադ Հաղին, աշխարհի 48 երկրների գյուտարարների հետ մրցության ժամանակ արժանացել է ոսկե մեդալի:
Մրցությանը մասնակցել է իրանցի գյուտարարների 10 թիմ: