Աշխարհահռչակ գիտնականը հրաժարվել է դասախոսություն կարդալ Ադրբեջանում. հայտնի է պատճառը
https://parstoday.ir/hy/news/world-i248444-Աշխարհահռչակ_գիտնականը_հրաժարվել_է_դասախոսություն_կարդալ_Ադրբեջանում._հայտնի_է_պատճառը
Լիբանանյան ծագում ունեցող հայտնի ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հրաժարվել է դասախոսություն կարդալ Ադրբեջանում՝ բացատրելով իր որոշումը գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանավորմամբ։
(last modified 2026-08-03T07:10:22+00:00 )
Օգոստոս 03, 2026 10:09 Asia/Tehran
  • Աշխարհահռչակ գիտնականը հրաժարվել է դասախոսություն կարդալ Ադրբեջանում. հայտնի է պատճառը

Լիբանանյան ծագում ունեցող հայտնի ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հրաժարվել է դասախոսություն կարդալ Ադրբեջանում՝ բացատրելով իր որոշումը գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանավորմամբ։

Էսսեիստ և տնտեսագետ Թալեբը իր որոշման մասին հայտնել է X սոցցանցում։

«Ինձ խնդրեցին Ադրբեջան մեկնել՝ դասախոսություն կարդալու։ Ես հրաժարվեցի, նրանք խոստացան շատ ավելի մեծ գումար տալ՝ չհասկանալով իմ էթիկան։ Իմ ոտքն այնտեղ չի լինի, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը այնտեղի բանտում է», – գրել է Թալեբը։

Նշենք, որ Նասիմ Թալեբը կառավարման գիտությունների ոլորտում փիլիսոփայության դոկտորի աստիճան ունի։ Նա ուսումնասիրում է պատահական և անկանխատեսելի իրադարձությունների ազդեցությունը համաշխարհային տնտեսության և բորսային առևտրի վրա, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքներով առևտրի մեխանիզմները։ Նա այնպիսի տնտեսական աշխատությունների հեղինակն է, ինչպիսիք են «Սև կարապը» (2007) և «Անկանխատեսելիության նշանի տակ» բեսթսելլերները։