Թեհրանում մեկնարկել է Նորարարության և տեխնոլոգիաների 12-րդ միջազգային ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i199126-Թեհրանում_մեկնարկել_է_Նորարարության_և_տեխնոլոգիաների_12_րդ_միջազգային_ցուցահանդեսը
Թեհրանի արևելքում գտնվող Փարդիս տեխնոլոգիական պարկում,Իրանի Իսլամական Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Ռուհոլլահ Դեհղանի Ֆիրուզաբադիի ներկայությամբ մեկնարկել է   Նորարարության և տեխնոլոգիաների 12-րդ միջազգային ցուցահանդեսը (INOTEX -2023): 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2023 13:49 Asia/Tehran

Թեհրանի արևելքում գտնվող Փարդիս տեխնոլոգիական պարկում,Իրանի Իսլամական Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Ռուհոլլահ Դեհղանի Ֆիրուզաբադիի ներկայությամբ մեկնարկել է   Նորարարության և տեխնոլոգիաների 12-րդ միջազգային ցուցահանդեսը (INOTEX -2023): 

Այս գրավիչ ցուցահանդեսին ներկա են ավելի քան 400 նորարարական և տեխնոլոգիական ընկերություններ, բիզնես ոլորտի ավելի քան 70 հազար ակտիվ գործարարներ, 150 ներդրողներ: Նախատեսված են 20 միջոցառումներ։
Այս ցուցահանդեսը նոր ընկերությունների և ստարտափների սեփականատերերի համար կապիտալ ներգրավելու և ներդրողների հետ բանակցելու հատուկ հնարավորություն է։

Այս միջոցառման ընթացքում ներկայացվում են նորագույն տեխնոլոգիական արտադրանքներն ու ծառայությունները: Կարևոր  միջոցառումներից է  ազգային անօդաչու թռչող  սարքի ներկայացումը:  Անօդաչու թռչող սարքերի ոլորտում նոր տեխնոլոգիաների ներկայացման այս ամենամյա միջոցառումն անցկացվում է INOTEX միջազգային ցուցահանդեսի հետ միաժամանակ  Փարդիս տեխնոլոգիական պարկում: