Ավելի քան 65 երկրներ ընդառաջել են Իրանի հինգերորդ EXPO ցուցահանդեսից
https://parstoday.ir/hy/news/iran-i199152-Ավելի_քան_65_երկրներ_ընդառաջել_են_Իրանի_հինգերորդ_expo_ցուցահանդեսից
Այսօր՝ չորեքշաբթի, Իրանի արտահանման կարողությունների ցուցահանդեսի ընդառաջումը տպավորիչ է եղել իր երրորդ և վերջին օրվա ընթացքում։ Այս ցուցահանդեսն անցկացվել է Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2023 06:28 Asia/Tehran

Այսօր՝ չորեքշաբթի, Իրանի արտահանման կարողությունների ցուցահանդեսի ընդառաջումը տպավորիչ է եղել իր երրորդ և վերջին օրվա ընթացքում։ Այս ցուցահանդեսն անցկացվել է Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում։

Այս ցուցահանդեսում Իրանի և աշխարհի շուրջ 65 երկրների ընկերություններ ցուցադրել են իրենց արտադրանքները և ապրանքները, այդ թվում՝ շինարարություն, բժշկական սարքավորումներ, կենցաղային տեխնիկա, կաշվե և տեքստիլ հագուստ, սննդի արդյունաբերություն, արհեստագործություն, գյուղատնտեսություն, տեխնիկական և ինժեներական ծառայություններ, նավթաքիմիական, հանքարդյունաբերություն, էներգետիկա և գիտելիքի վրա հիմնված արտադրանքներ:

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքի խոսքով, այս ցուցահանդեսը մեծ ընդունելության է արժանացել։

Այս ցուցահանդեսում տարբեր մայրցամաքներից և ավելի քան 65 երկրներից, իրենց արդյունավետ ներկայություն են ունեցել ավելի քան 1250 գործարարներ, առևտրի պալատների նախագահներ, նախարարներ, փոխնախարարներ և արտաքին առևտրի ոլորտին առնչվող տարբեր պաշտոնյաներ: