Իրանի բանակի 86-րդ նավատորմն ավարտելով առաքելությունը, վերադարձել է երկրի տարածքային ջրեր
https://parstoday.ir/hy/news/iran-i199604-Իրանի_բանակի_86_րդ_նավատորմն_ավարտելով_առաքելությունը_վերադարձել_է_երկրի_տարածքային_ջրեր
2022 թվականի սեպտեմբերի 20-ից ծովային առաքելություն իրականացնող ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի 86-րդ նավատորմը, որը հայտնի է նաև 360 անունով, այսօր վերադարձել է տարածքային ջրեր:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Մայիս 17, 2023 07:41 Asia/Tehran

2022 թվականի սեպտեմբերի 20-ից ծովային առաքելություն իրականացնող ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի 86-րդ նավատորմը, որը հայտնի է նաև 360 անունով, այսօր վերադարձել է տարածքային ջրեր:

Առաքելության ընթացքում 86-րդ նավատորմն անցել  է ընդհանուր առմամբ 63 կմ տարածություն և հասարակածը հատել 4 անգամ: 
Նավատորմը, որն առաքելության էր մեկնել Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս նավահանգստից, առաջին կլանգառն ունեցել է Հնդկաստանի Բոմբեյ քաղաքի նավահանգստում: 
Իրանի ռազմական ծովագնացության պատմության մեջ առաջին անգամ այս նավատորմը առաքելություն է իրականացրել Խաղաղ օվկիանոսի ջրերում և անցնելով Միկրոնեզիա և Պոլինեզիա կղզիներով, շարժվել դեպի Ամերիկա մայրցամաքի հարավում գտնվող Մագելանի նեղուց:
Այնուհետև 86-րդ նավատորմը մուտք է գործել  Ատլանտյան օվկիանոսի հարավային ջրեր, և շարժվելով դեպի հյուսիս ու անցնելով Չիլիի, Արգենտինայի, Ուրուգվայի և Բրազիլիայի ափերը, խարիսխ նետել  Ռիո դե Ժանեյրո նավահանգստում։ 
Վերադարձին նավատորմը կանգ է առել Բանդար Աբբաս նավահանգստում: