ԻԻՀ մեծարգո առաջնորդ. Հաջը միջազգային ուխտագնացություն է և համաշխարհային հանդիպում
https://parstoday.ir/hy/news/iran-i199628-ԻԻՀ_մեծարգո_առաջնորդ._Հաջը_միջազգային_ուխտագնացություն_է_և_համաշխարհային_հանդիպում
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Հաջի ուխտագնացության կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. -«Հաջը միջազգային ուխտագնացություն է և համաշխարհային հանդիպում, որն ունի բազմաթիվ բարիքներ այս և հանդերձյալ աշխարհի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2023 11:22 Asia/Tehran

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Հաջի ուխտագնացության կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. -«Հաջը միջազգային ուխտագնացություն է և համաշխարհային հանդիպում, որն ունի բազմաթիվ բարիքներ այս և հանդերձյալ աշխարհի համար»:

Այսօր (չորեքշաբթի) Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հաջի ուխտագնացության պատասխանատուների,  կազմակերպիչների և  մի խումբ   ուխտագնացության մեկնել պատրաստվողների հետ հանդիպման ժամանակ  կարևորելով հաջի նկատմամբ ճիշտ մոտեցումը և այս  հոգևոր պարտականության կարևորության ընկալումը, ընդգծել է,-«Հաջը համաշխարհային  և քաղաքակրթական խնդիր է, որի նպատակն է խթանել իսլամական ումման, մոտեցնել մուսուլմանների սրտերը  և միավորել իսլամական ումման ընդդեմ  անհավատության, ճնշումների, կայսերապաշտության և մարդկային ու ոչ մարդկային կուռքերի»:

Նշելով, որ  այս մեծ ու հոգևոր պարտքը մեծ բարիքներ ունի  աշխարհիկ կյանքի  և հանդերձյալ կյանքի  համար,  մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ասել է,-«Եթե հաջի ուխտագնացությունը  չլինի, իսլամական ումման կփլուզվի»:

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը իսլամական ումմայի միասնությունը և կայսերապաշտ սատանաներին  դիմակայելը, հաջի  նպատակներից  համարելով, հավելել է.-«Աշխարհիկ կյանքի համար հաջի ուխտագնացության բազմաթիվ  բարիքներից մեկն այն ​​է, որ այս մեծ հավաքում մուսուլմանները  Սիոնիստական ռեժիմի և կայսերապաշտ ուժերի ազդեցության դիմաց  իրենց ներկայությունն ու հզորությունը հայտարարեն և  կանգնեն աշխարհի կեղեքիչների դեմ»:

Անդրադառնալով աշխարհի խնդիրների  և  մուսուլման ժողովուրդների իրավիճակի մասին իրազեկ լինելու անհրաժեշտությանը, մեծարգո առաջնորդը ասել է.-«Հաջի ուխտագնացության օրերը մեծ հնարավորություն են ժողովուրդների հետ  և  համաշխարհային  խնդիրներին ծանոթանալու համար, որպեսզի կեղծ լրատվամիջոցների և լրատվական գործակալությունների սուտ  լուրերը  մարդուն չհեռացնեն  աշխարհի իրականությունից ու չմոլորեցնեն նրան»:

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ցանկացած հասարակության կործանման պատճառ է համարել աշխարհից  անտեղյակ լինելը և ասել. -«Մարդկանց բոլոր խավերը  և երկրի պաշտոնյաները պետք է շատ լուրջ վերաբերվեն թշնամու նպատակների, մեթոդների, քաղաքականության և ուժեղ ու թույլ կողմերի իմացությանը»:

Այաթոլլահ Խամենեին նշել է. -«Եթե մենք տեղյակ լինենք գլոբալ խնդիրներից, կարող ենք հասկանալ թշնամու իրական նպատակը և որոշ հարցերում նրա պնդման պատճառը։ Ինչպես շատ հարցերում, պաշտոնյաները զգույշ են եղել և ճիշտ են գործել,ինչի արդյունք է՝ տարածաշրջանային և գլոբալ հարցերում Իրանի շատ լավ առաջընթացը, որը զայրացրել է ԱՄՆ-ին:
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է.-«Քաղաքակրթության հավակնող երկրները, որոնք իրականում քաղաքակրթությունից շատ հեռու են, դեռևս  զբաղված  են սևերի ու սպիտակների  և  եվրոպացու ու ոչ եվրոպացու ռասաների  հարցերով  և իրենց ընտանի կենդանիներին ավելի բաձր են արժևորում, քան որոշ մարդկանց, ինչի մասին են վկայում ներգաղթյալների իրարահաջորդ խեղդվելը ծովում»: