Գեներալ-մայոր Բաղերի. Բանակի առաքելությունը օվկիանոսներում շարունակվելու է
https://parstoday.ir/hy/news/iran-i199854-Գեներալ_մայոր_Բաղերի._Բանակի_առաքելությունը_օվկիանոսներում_շարունակվելու_է
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարելով որ ռազմածովային ուժերի 86-րդ նավատորմը հպարտացրել է Իրանի ժողովրդին, ընդգծեց. «Բանակի ռազմածովային ուժերի քաջարի հրամանատարներն ուր զինվորները նավարկում են անվախ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2023 09:05 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարելով որ ռազմածովային ուժերի 86-րդ նավատորմը հպարտացրել է Իրանի ժողովրդին, ընդգծեց. «Բանակի ռազմածովային ուժերի քաջարի հրամանատարներն ուր զինվորները նավարկում են անվախ»։

Ըստ Iran Press News գործակալության՝ ԶՈւ ԳՇՊ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին այսօր բանակի նավատորմի դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ, հայտարարելով, որ այս նավատորմը մեծ աշխատանք է կատարել, ասաց. «Տարբեր իրադարձությունները ցույց տվեցին, որ հայրենիքի հպարտության համար բացի հզորության և կամքի ճանապարհը անցնելով ուրիշ ճանապարհ չկա, և այս օրինական իշխանությունը ժողովրդի կողմից տրվել է յուրաքանչյուր զինվորի»:

ԶՈւ ԳՇՊ հայտարարելով որ ծովային իշխանության ճանապարհը երկրի հզորության կարևորագույն գործոնն է հայտարարեց. «Մեզ ոչինչ չի պակասում ծովային մեծ տերություն լինելու համար, և դրա համար ունենք ընդունակ ներքին արդյունաբերություն»։

Գեներալ-մայոր Բաղերին ասաց. «Պատմական այս առաքելությունն իրականացնելիս բանակի նավատորմի աննախադեպ գործողությունը բացառիկ և պատմական գործողություն է, մենք բանակցություններում և հանդիպումներում տեսնում ենք, որ նույնիսկ այն երկրները, որոնք տեխնիկապես ունեն այդ հնարավորությունը, չեն համարձակվում նման բան իրականացնել։ սակայն Իսլամական Հանրապետությունն է, որ ձեռնարկել է այս գործողությունը և գնում է այս վտանգավոր ճանապարհով և սահմանում է բացառիկ վիճակագրություն»: