Մայիս 22, 2023 10:12 Asia/Tehran
  • Ներկայացվել է Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի երկարաձգման մասին օրենքը

ԻԻՀ նախագահ այաթոլլահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագրի երկարաձգման մասին լրացուցիչ փաստաթղթի մասին օրենքը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ օրենքը, որն ավելի վաղ հաստատվել էր իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում և Սահմանադրության պահապան խորհրդի կողմից, նախագահն ուղարկել է Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարություն՝ գործադրման համար։
ԵԱՏՄ անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը: Միությունն ունի 183 միլիոն  բնակչություն և հազար 900 միլիարդ դոլար համախառն ներքին արդյունք: Միությունն առաջին տեղում է նավթի, երկրորդ տեղում՝ գազի արդյունահանման  և չորրորդ տեղում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում և աշխարհի ամենաբարգավաճ ներդրումային շուկաներից մեկն է։
Տարածաշրջանային շուկաների կապը երկրներին նոր հնարավորություններ է տալիս և նման իրավիճակում Իրանի ու Հայաստանի արդյունավետ համագործակցությունը շրջադարձային դեր ունի Թեհրան-ԵԱՏՄ հարաբերություններում։