Իրանում այսօր նշվում է Խոռամշահր քաղաքի ազատագրման օրը
Մայիս 24, 2023 05:16 Asia/Tehran
Մայիսի 24-ին Իրանում նշվում է 1982թ Իրան-Իրաք պատերազմի ժամանակ Խոռամշահր քաղաքի ազատագրման օրը: Այս օրն Իրանի օրացույցում նշվում է որպես դիմադրության, զոհաբերության և հաղթանակի օր։
Իրան-Իրաք պատերազմի ութ տարիների ընթացքում արձագանգրվել են մեծ ու կարևոր շատ օրեր, որոնցից մեկը Խոռամշահրի ազատագրման օրն է:Խորամշահրի ազատագրումն իրականացվեց 1982 թվականին՝ «Երուսաղեմ» գործողության ժամանակ։
Քաղաքն Իրաքի բաասական ռեժիմի կողմից օկուպացված մնաց 578 օր:Մայիսի 24-ը ոչ միայն Խոռամշահրի ազատագրման օրն է, այլ նաև հիշեցնում է ագրեսոր ուժերի դեմ իրանցի մարտիկների դիմադրության ու նրանց զոհողությունների մասին: