Մայիս 27, 2023 16:28 Asia/Tehran
  • Ավարտվել են Իրանցի սահմանապահների և թալիբների միջև  բախումները

Լուրեր են  տարածվել Աֆղանստանի թալիբների ուժերի  և  իրանցի սահմանապահների միջև տեղի ունեցած  բախումների  մասին: 

Իրազեկ աղբյուրները հաղորդել են Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ուժերի և  Աֆղանստանի թալիբների միջև  տեղի ունեցած բախումների  մասին:  Իրանի և Աֆղանստանի սահմանապահ պաշտոնյաները կայանալիք հանդիպումներում քննարկելու են լարվածության պատճառները։

Շաբաթ օրը Սասուլի անցակետի մոտ լարվածություն է եղել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահների եւ թալիբների միջեւ, որը հանգեցրել է փոխհրաձգության։

Թալիբների ուժերն ավելի վաղ լարվածություն էին առաջացրել  սահմանային օրենքներին անծանոթ լինելու պատճառով, որն արժանացել էր Իրանի սահմանապահների արձագանքին, և Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները նույնպես այդ կապակցությամբ լուրջ նախազգուշացում էին տվել թալիբների իշխանություններին։

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս  բախումների ժամանակ կիրառվել է թեթև և կիսաթեթև զենք և հրետանի, սակայն լուրերն այն մասին, որ իրանական ուժերը հրթիռներ են կիրառել, բացարձակ սուտ են։

Ըստ հաղորդման, այն լուրը, որի համաձայն Աֆղանստանի Զառանջ օդանավակայանը հայտնվել է իրանական ուժերի թիրախում,  բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Բախումները  տեղի են ունեցել Սասուլի, Հաթամ և Մակակի գյուղերի շրջակայքում։

Բախումների սկսվելուց հետո նամակագրություն և կապեր են հաստատվել Աֆղանստանում Իրանի դեսպանատան և թալիբների կառավարության պաշտպանության նախարարության միջև։