Հեղափոխության Գերագույն Առաջնորդ. Ամբարդավանությունը կանգնել է Իրանի դիմաց
https://parstoday.ir/hy/news/iran-i200752-Հեղափոխության_Գերագույն_Առաջնորդ._Ամբարդավանությունը_կանգնել_է_Իրանի_դիմաց
Իմամ Խոմեյնիիմահվան 34-րդ տարելիցին, նրա սրբավայրում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարելով որ թշնամու ճակատը, համաշխարհային ամբարտավանության ու բռնակալության ճակատը չի փոխվելու Իրանի դեմ, ասաց. «Նրանք կանգնել են Իրանի դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2023 07:10 Asia/Tehran

Իմամ Խոմեյնիիմահվան 34-րդ տարելիցին, նրա սրբավայրում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարելով որ թշնամու ճակատը, համաշխարհային ամբարտավանության ու բռնակալության ճակատը չի փոխվելու Իրանի դեմ, ասաց. «Նրանք կանգնել են Իրանի դեմ»:

Համաձայն Iran Press-ի հաղոդման, ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս արարողության ժամանակ ասել է. «Այն, ինչ կարող է վտանգավոր հովտի պես կանգնել մեր շարժման առաջ, թշնամու առաջնագիծը մոռանալն է»:

Հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարեց, որ իրանցի ժողովրդի  նկատմամբ ամբարտավան թշնամանքը մասնակի նահանջով չի վերանա, և շատ դեպքերում մեր նահանջները պատճառ են դարձել, որ նրանք առաջ գան և ավելի շատ հարձակվեն։

Այաթոլլահ Խամենեին մատնանշելով, որ թշնամիները մինչ այժմ փորձեր են արել, սակայն փորձերի մեծ մասում ձախողվել են, հավելել է. «Թշնամու վերջին փորձը մինչ այսօր անցյալ աշնան անկարգություններն էին, իսկ անցյալ աշնանան կարգությունների պլանավորումն իրականացվեել էր արեւմտյան երկրների կենտրոններում»։

ԻԻՀ գերագույն առաջնորդը հայտարարելով որ այս շարժումն իրականացվել է հայրենիքից երես թեքած տարրերի կողմից և արևմտյան անվտանգության ապարատների ֆինանսական աջակցությամբ, լրատվամիջոցներով և օժանդակությամբ, ասաց. «Հիմարները նորից սխալվեցին, և Իրանի ժողովուրդն արհամարհեց նրանց կոչը, հավատացյալ երիտասարդները, ուսանողական և ժողովրդական մոբիլիզացիան զրոյացրին թշնամու ծրագիրը»։

Այաթոլլահ Խամենեին նշելով, որ ազգային անկախությունը, պատիվն ու ազգային շահերը պահպանելը հավատքով ու հույսով է, հավելեց. «Ամեն ոք, ով ձգտում է լուծել երկրի խնդիրները և նոր կարգերում Իրանի համար արժանապատիվ տեղ է փնտրում, անհրաժեշտ է երկրում հավատքը և հույսը զարգացնելու համար աշխատանք տանի»: 

Հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարելով, որ թշնամու թիրախը հավատն ու հույսն է, ընդգծեց. «Թշնամիների ջանքերն ուղղված են հավատը թուլացնելուն և սրտերում հույսի բոցը մարելուն»։