Փորձագետ․ Իրանը գազային հաբ է դառնում Մերձավոր Արևելքում
https://parstoday.ir/hy/news/iran-i200772-Փորձագետ_Իրանը_գազային_հաբ_է_դառնում_Մերձավոր_Արևելքում
Էներգետիկ շուկայի փորձագետ Սեյեդ Համիդ Հոսեյնին շաբաթ հայտարարել է, որ Իրանը շարժվում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գազային հաբ դառնալու ուղղությամբ՝ վերսկսելով Թուրքմենստանից գազի ներկրումը, տեղեկացնում է Tasnim-ը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 04, 2023 17:12 Asia/Tehran
  • Փորձագետ․ Իրանը գազային հաբ է դառնում Մերձավոր Արևելքում

Էներգետիկ շուկայի փորձագետ Սեյեդ Համիդ Հոսեյնին շաբաթ հայտարարել է, որ Իրանը շարժվում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գազային հաբ դառնալու ուղղությամբ՝ վերսկսելով Թուրքմենստանից գազի ներկրումը, տեղեկացնում է Tasnim-ը։

Հոսեյնին նշել է որ հարևան երկրների հետ էներգետիկ ցանկացած փոխանակում նպաստում է համաշխարհային գազային շուկայում Իրանի դիրքերի ամրապնդմանը և գազի առևտրում նրա մասնաբաժնի մեծացմանը։

«Անցած ձմռանը մենք կանգնեցինք երկրում՝ հատկապես Թուրքմենստանին սահմանակից հյուսիսարևելյան մասում, գազի պակասի առաջ,- հիշեցրել է փորձագետը։- Այս տարի մենք մասնակիորեն կարող ենք բավարարել գազի մեր պահանջարկը Թուրմենստանից ներկրման հաշվին»։