Հուլիս 06, 2023 18:24 Asia/Tehran
  • Իրանի և Սուդանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը 7 տարի անց

Իրանի և Սուդանի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակներում՝ դիվանագիտական ​​հարաբերությունների խզումից յոթ տարի անց։

Ինչպես հաղորդում է «Իրան Պրես» լրատվական գործակալությունը, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում  Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակներում  7 տարի անց հանդիպել է Սուդանի իր գործընկեր Դաֆուլլահ Ալհաջ Ալիի հետ:

Այս առնչությամբ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Ադբոլլահյանն իր թվիթերյան միկրոբլոգում՝ անդրադառնալով Սուդանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը, գրել է. «Այս հանդիպմանը քննարկվել է Թեհրանի և Խարթումի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման եղանակը»։

Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է.-«Այս հանդիպմանը քննարկվել է նաև Սուդանի ներքին զարգացումների վերջին իրավիճակը և հայտարարվել է, որ Թեհրանն ընդգծում  է քաղաքական լուծման և պատերազմից խուսափելու անհրաժեշտությունը»։

Հինգշաբթի օրը Բաքվում Չմիավորման շարժման անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում տեղի է ունեցել նաև Իրանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարներ  Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի  և Սերգեյ Ալինիկի հանդիպումը: Հանդիպման ժամանակ կողմերը  բանակցել են երկկողմ հարաբերությունների խթանման և ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

Պիտակ