Հուլիս 25, 2023 07:31 Asia/Tehran

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը, նշելով, որ Թեհրանը պաշտպանում է Երևանի ու Բաքվի միջև խաղաղ բանակցություններն ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հավելել է, որ օտարերկրացիների միջամտությունը միայն բարդացնում է իրավիճակը:

Ռայիսին նշել է. «Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և հույս ունի, որ դրանք կհաստատեն և կամրապնդեն խաղաղությունը, անվտանգությունը և խաղաղությունը տարածաշրջանում»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ռայիսին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի երկրների սահմանների և աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և պաշտպանում է տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Կարևորելով Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների մակարդակի բարելավաումը, Ռայիսին հավելել է. «Իրանը Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման համար որեւէ խոչընդոտ չի տեսնում»: 
Հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել կովկասյան տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ Իրանի դիրքորոշումները, հավելելով. «Հայաստանը երբեք հարթակ չի դառնա հակաիրանական գործողությունների համար և մշտապես կարևորում է տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը»։
Նշելով, որ Իրանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի համար, Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խորացման և հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: