37 երկրների ռազմական կցորդներ այցելել են Իրանի պաշտպանության նախարարության ձեռքբերումների ցուցահանդես
37 երկրների ռազմական կցորդներ չորեքշաբթի առավոտյան այցելել են Իրանի պաշտպանական արդյունաբերության օրվա առիթով կազմակերպված պաշտպանության նախարարության ձեռքբերումների ցուցահանդես:
Այս այցից հետո ռազմական կցորդները մասնակցել են Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանիի հետ կայացած համատեղ հանդիպմանը։
Երեկ առավոտյան իր աշխատանքն է սկսել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության ձեռքբերումների ցուցահանդեսը: Երեկ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ներկայությամբ նաև կայացել է «Մոհաջեր 10» ԱԹՍ-ի շնորհանդեսը:
Այս ցուցահանդեսը կազմակերպվել է Իրանի պաշտպանական արդյունաբերության օրվա առիթով: Այս շաբաթվա ընթացքում ցուցահանդես կայցելեն պաշտոնյաներ ու տարբեր խմբեր, ընդորում երեկ այցելեցին Իսլամական խորհրդարանի մի խումբ պատգամավորներ: