Իրանահայերի խանդավառ մասնակցությունը Արբաինի ուխտավորներին ծառայություններ մատուցելու գործում
«Մեհր» լրատվական գործակալությունը «Երբ Թամարչինը դառնում է էթնոսների և կրոնների միասնության դրսևորում» վերնագրված հոդվածում մեջ նշել է հայերի և ասորիների կողմից ուխտավորներին սպասարկելու կետեր հիմնելու մասին՝ Իմամ Հոսեյնիի նահատակության քառասնօրյակի՝ Արբաինի ուխտավորներին ծառայություններ մատուցելու համար: Այն գրել է, որ Թամարչինի սահմանում Հոսեյնական ուխտավորներին ծառայություններ մատուցելով, նրանք ցույց տվեցին, որ Իմամ Հոսեյնը վեր է ազգություններից, կրոնից ու դավանանքից:
Արբաինը շիա դավանանքի կրոնական արարողություն է, որը տեղի է ունենում Աշուրայից՝ շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնի նահատակությունից 40 օր անց:
Արբաինի երթի ժամանակ ուխտավորներն ամբողջ աշխարհից ժամանում են Իրաք և քայլում 80 կիլոմետրանոց ճանապարհ՝ Նաջաֆից մինչև Քարբալա՝ Իմամ Հոսեյնի ու նրա ուղեկիցների նահատակության վայրն ու սրբավայր-դամբարանը:
Մեհր լրատվական գործակալության փոխանցմամբ, անցյալ տարվանից, երբ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թամարչինի սահմանը բացվեց Արբաինի երթերի համար, հայ և ասորի քրիստոնյաները մասնակցում էին շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնին նվիրված ուխտավորներին սպասարկելու գործում։ Հոսեյնական Արբաինին նախորդող օրերին սահմանամերձ Իրանի Փիրանշահր քաղաքում իրենց ակտիվ ներկայությամբ նրանք զբաղված են ուխտավորներին սպասարկելով՝ աշխարհին փոխանցելու միասնության, սիրո և բարեկամության գեղեցիկ դրսևորումներ:

Արևելյան ասորական եկեղեցու հովիվը, հայտարարելով, որ Արբաինի երթը իրանցիների միասնությունն ի ցույց դրեց ամբողջ աշխարհին, նշեց. «Այս արարողության անցկացումը ցույց տվեց, որ սին և ապարդյուն են եղել համաշխարհային իմպերիալիզմի կողմից ծախսված միլիարդավոր դոլարները Իսլամական Իրանում միասնությունն ու միաբանությունը խաթարելու համար»:
Անդրադառնալով երկրում անվտանգության հաստատման գործում միասնության և միաբանության նշանակությանը, հովիվ Դարյավոշ Ազիզյանն ասաց. «Այսօր Իսլամական Հանրապետությունն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է»։
Արևելյան ասորական եկեղեցու հովիվն, երախտագիտություն հայտնելով ասորիներին ու հայերին Հոսեյնական Արբաինի ուխտավորներին ընդունելու համար, ասաց. «Մեզ համար յուրահատուկ պատիվ է ողջունել Իմամ Հոսեյնի Արբաինի ուխտավորներին։

«Մեհր»-ի հետ զրույցում Արևմտյան Ատրպատական նահանգի Արբաինի շտաբի ղեկավարը Թամարչինում հայ և ասորի քրիստոնյաների, ինչպես նաև նահանգի սուննիների կողմից ուխտավորների սպասարկման կետերի հիմնումը համարել է Արևմտյան Ատրպատականում բարեկամության, համերաշխության և խաղաղ գոյակցության նշան և կրոնների ծիածան։ Նա նշել է, որ Իմամ Հոսեյնի Արբաինի երթի արարողությունը լավ հնարավորություն է նահանգում ապրող բոլոր էթնիկ խմբերի և կրոնների միջև միասնությունն ու կարեկցանքն ամրապնդելու համար:
Յահյա Հոսեյն Խանին նշեց , որ այս տարի նույնպես Թամարչինի սահմանում սուննիները, շիաների կողքին և նույնիսկ մեկ քայլ առաջ, սպասարկելով Իմամ Հոսեյնի ուխտավորներին, ցույց տվեցին, որ Իմամ Հոսեյնը պատկանում է բոլորին և չի պատկանում որևէ կրոնի կամ որևէ դավանանքի:
Նա հավելեց. «Հայերի և քրիստոնեաների՝ ուխտավորներին սպասարկելու կետերը, միասնության գեղեցիկ ցուցադրություն է , որը ներկայացրին աշխարհին։