Իրանի արտգործնախարարության պաշտոնյա. Ամերիկացիները ձգձգեցին իրանցի կալանավորների ազատ արձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i206254
Արտաքին գործերի նախարարության հյուպատոսային հարցերով տեղակալն ասել է. «Ամերիկացիները ձգձգեցին իրանցի կալանավորների ազատ արձակման գործընթացը»։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Սեպտեմբեր 19, 2023 11:47 Asia/Tehran

Արտաքին գործերի նախարարության հյուպատոսային հարցերով տեղակալն ասել է. «Ամերիկացիները ձգձգեցին իրանցի կալանավորների ազատ արձակման գործընթացը»։

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի երեկոյան, Մեհրաբադի օդանավակայանում, ԱՄՆ-ի բանտերից ազատ արձակված երկու իրանցիների դիմավորման ժամանակ, Արտաքին գործերի նախարարության հյուպատոսային հարցերով տեղակալ՝ Ալիռեզա Բիգդելին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը աջակցություն կցուցաբերի ցանկացած իրանցու, ով աջակցության կարիք կունենա աշխարհի որևե կետում»:

Նա նշել է, որ այս երկու իրանցիների վերադարձը առանձնահատուկ արժեք ունի Իրանի համար, քանի որ ԱՄՆ-ն նրանց անհիմն մեղադրանք էր վերագրել:

Մեհրդադ Մոին Անսարին և Ռեզա Սարհանգփուրը կեղծ և անհիմն մեղադրանքներով երկար տարիներ ամերիկյան բանտերում մնալուց հետո երեկ երեկոյան վերադարձել են Իրան։

Ամերիկյան բանտերից ազատված իրանցիների թիվը 5-ն է, նրանցից երեքը չեն վերադարձել Իրան, երկուսը մնացել են Ամերիկայում, իսկ մեկը գնացել է երրորդ երկիր՝ միանալու իր ընտանիքին։