Թեհրանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների փոփոխությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i206930-Թեհրանը_դեմ_է_Հայաստանի_և_Ադրբեջանի_սահմանների_փոփոխությանը
Իրանի արտգործնախարարության խոսնակն ընդգծել է ,-«Թեհրանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների փոփոխությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2023 12:55 Asia/Tehran

Իրանի արտգործնախարարության խոսնակն ընդգծել է ,-«Թեհրանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների փոփոխությանը»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր  Քանանին շաբաթական մամուլի ասուլիսում ասել է.-«Ռազմական տեղաշարժերն ու զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար հարևանության կարողությունների օգտագործումը  Հայաստանի պատվիրակի խորհրդակցությունների թեմաներից են եղել»:

Քանանին հավելել է. «Տարածաշրջանի սահմանների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը բավականին պարզ ու  հստակ է, և մենք բազմիցս հայտնել ենք մեր  տեսակետը: Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխմանը և  Հայաստանում ու Ադրբեջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին»:

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հավատարիմ ենք բանակցային գործընթացին՝ բոլոր կողմերի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ամենայն պատասխանատվությամբ ու հանձնառությամբ ՀԳՀԾ-ին վերադառնալու համար, և մենք բանակցային գործընթացը համարում ենք ճիշտ գործընթաց բոլոր կողմերի՝ ՀԳՀԾ-ին վերադառնալու համար:

Նա հավելեց. «Այս կապակցությամբ անուղղակի բանակցություններ են  տեղի ունեցել Միացյալ Նահանգների հետ, և որոշ բարեկամ պետություններ նախաձեռնություններ են առաջարկել կողմերի տեսակետները մերձեցնելու համար։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հստակեցրել է, -«Մենք հավատարիմ ենք ճնշող պատժամիջոցների վերացմանն ուղղված համաձայնագրին վերադարձին և մենք փորձում ենք գնալ այդ ճանապարհով, միևնույն ժամանակ հավատարիմ ենք պատժամիջոցները չեզոքացնելու  ջանքերի գործընթացին և  հետամուտ ենք այդ ուղուն»: