ԻԻՀ մեծարգո առաջնորդ․ Գազան շարժեց մարդկային խիղճը
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը լուսաբանելով Գազայի ժողովրդի համբերության ու դիմադրության ձեռքբերումները ասել է.- Գազայի ժողովուրդն իր համբերությամբ շարժեց մարդկային խիղճը։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի հաղորդման համաձայն՝ Այաթոլլահ Խամենեին հազարավոր իրանցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշելով, որ Գազայում սիոնիստների և ամերիկացիների ստեղծած աղետն աննախադեպ է պատմության մեջ , ասել է,- Պաղեստինի, հատկապես Գազայի ժողովրդի տառապանքների պատճառով մեր սրտից արյուն է կաթում , բայց երբ ասպարեզին խորը հայացքով ենք նայում, պարզվում է, որ այս մարտադաշտի հաղթողները Գազայի և Պաղեստինի ժողովուրդներն են, ովքեր կարողացել են մեծ գործեր կատարել։

Արևմտյան երկրների դեմքից մարդու իրավունքների կեղծ դիմակի հեռացումը և նրանց խայտառակությունը Գազայի ժողովրդի համբերության ու դիմադրության արդյունքը համարելով, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է,-Գազայի ժողովուրդն իր համբերատարությամբ շարժեց մարդկային խիղճը։ Դուք տեսնում եք, որ այսօր նույնիսկ ԱՄՆ-ի և արևմտյան երկրների փողոցներում մեծ բազմություն կարգախոսներ է վանկարկում Իսրայելի և շատ դեպքերում ԱՄՆ-ի դեմ:
Անդրադառնալով այն նվաստացնող հարվածներին, որ Գազայի ժողովրդի համբերությունն ու դիմադրությունը հասցրել են օկուպանտ ռեժիմի և նրա կայսերապաշտ հովանավորների պատվին ու արժանապատվությանը, Այաթոլլահ Խամենեին ասել է.- Եթե ԱՄՆ-ի կողմից բազմակողմանի օգնություն չցուցաբերվի, մի քանի օրվա ընթացքում Սիոնիստական ռեժիմը կաթվածահար կլինի։

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը երեք շաբաթվա ընթացքում 4000 երեխայի սպանությունն անվանել է պատմության մեջ աննախադեպ հանցագործություն և ընդգծելով Իսլամական Ումմայի զգոնությունը Գազայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, որն իրականում «արդարության ու անարդարության» և «հավատքի ու կայսերապաշտության» առճակատման դաշտն է , հստակեցրել է,-Կայսերապաշտության ուժը ապահովվում է ռումբերով, ռազմական ճնշմամբ, աղետով և հանցագործություններով, բայց հավատքի զորությունը Աստծո կամքով կհաղթահարի այս ամենը;
Ընդգծելով իսլամական աշխարհի մոբիլիզացման և իսլամական երկրների կողմից Գազայում հանցագործությունների և ռմբակոծությունների անհապաղ դադարեցումը պահանջելու անհրաժեշտությունը, Այաթոլլահ Խամենեին այդ երկրներին կոչ է արել արգելափակել նավթի և պարենի մատակարարումը Սիոնիստական ռեժիմին և տնտեսական համագործակություն չունենալ այդ ռեժիմի հետ և բոլոր միջազգային շրջանակներում հստակորեն և առանց վարանելու դատապարտել օկուպանտ ռեժիմի հանցագործություններն ու ստեղծած աղետները;

Անդրադառնալով աշխարհի ստախոսների խայտառակությանը, և նշելով, որ պաղեստինցի մարտիկներին ահաբեկիչներ անվանելը վկայում է Արևմուտքի քաղաքական գործիչների և լրատվամիջոցների իրական լկտիության մասին, Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը այս հարցն է առաջ քաշել , թե՝ արդյոք նա, ով պաշտպանում է իր տունն ու հայրենիքը ահաբեկի՞չ է: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Փարիզում գերմանացիների դեմ պայքարի ելած ֆրանսիացիները ահաբեկի՞չ էին: Ինչպե՞ս է, որ նրանք մարտիկ են և Ֆրանսիայի համար հպարտության աղբյուր, իսկ Ջիհադի և ՀԱՄԱՍ-ի երիտասարդները ահաբեկիչներ: