ԻԻՀ նախագահությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի սոցիալական ֆորումի նիստի բացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i208534-ԻԻՀ_նախագահությամբ_ՄԱԿ_ի_Մարդու_իրավունքների_խորհրդի_սոցիալական_ֆորումի_նիստի_բացումը
Այսօր հինգշաբթի Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահությամբ, մեկնարկել է 2023 թվականի Մարդու իրավունքների խորհրդի սոցիալական ֆորումի 15-րդ նիստը։ Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2023 13:03 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի սոցիալական ֆորումի նիստի բացումը

Այսօր հինգշաբթի Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահությամբ, մեկնարկել է 2023 թվականի Մարդու իրավունքների խորհրդի սոցիալական ֆորումի 15-րդ նիստը։ Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։

Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2023 թվականի Մարդու իրավունքների խորհրդի սոցիալական ֆորումի 15-րդ երկօրյա նիստի ընթացքում ավելի քան 60 մասնակիցներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր փորձագիտական ​​հանդիպումների շրջանակում  քննարկելու են գիտության, տեխնոլոգիայի և նորարարության դերը մարդու իրավունքների խթանման գործում, հատկապես Կորոնավիրուսի համաճարակից հետո վերականգնման ժամանակահատվածում:

Նիստը նախագահում է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։ Այս հանդիպմանը ներկա է նաև գիտության, տեխնոլոգիաների և գիտելիքահենք տնտեսության հարցերով նախագահի տեղակալ Ռուհոլլահ Դեհղանին։

Սոցիալական ֆորումը Մարդու իրավունքների խորհրդի մեխանիզմներից է, որը ստեղծվել է 2002 թվականին (Մարդու իրավունքների հանձնաժողովի գործունեության ժամանակաշրջանում) և ամեն տարի, ընտրելով կոնկրետ թեմա, որն առնչվում է մարդու իրավունքների ոլորտի ամենակարեւոր մարտահրավերներին, զարգացումներին ու համաշխարհային մտահոգություններին, քննարկում է դրա տարբեր շերտերը։

Սա առաջին անգամ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նախագահում է այս ֆորումը։