ԻԻՀ նախագահի ներկայությամբ շահագործման է հանձնվել Համադան-Սանանդաջ երկաթուղու նախագիծը
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր առավոտյան Ժողովրդական կառավարության նահանգային ուղևորության երկրորդ փուլի շրջանակում երկօրյա այցով ժամանել է Քուրդիստանի նահանգ։
Նախագահի ներկայությամբ 151 կմ երկարությամբ Համադան-Սանանդաջ երկաթուղային նախագծի շահագործմամբ Քուրդիստանը, որպես 24-րդ նահանգ միացավ երկրի երկաթուղային ցանցին։
Համադան-Սանանդաջ երկաթուղու նախագիծը վերջին 18 տարում 60%-ով առաջընթաց է ունեցել, սակայն նրա կառուցման աշխատանքը դադարեցվել էր մի շարք վարկային խնդիրների պատճառով։
Այս նախագծի ամբողջացման աշխատանքները վերսկսվել էին անցյալ տարի նախագահի՝ Քուրդիստան կատարած այցից և 14 հազար միլիարդ ռիալի վարկ հատկացվելուց հետո։
Այսօր նախագահի կողմից այս նախագծի շահագործման հանձնվելով և երկրի 24-րդ նահանգը երկրի երկաթուղային ցանցին միանալով , վերջնական կնիքը դրվեց այս հին նախագծի վրա: