Պաղեստինի Դիմադրությանը դիմակայելու հարցում սիոնիստները ոչ մի ձեռքբերում չեն ունեցել
Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակն ասել է. -«Ազգային անվտանգության հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում ԱԳ նախարարը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակվելու դեպքում, հակամարտությունը տարածվելու հնարավորություն կա։ Թեպետ Պաղեստինի Դիմադրությանը դիմակայելու հարցում սիոնիստները ոչ մի ձեռքբերում չեն ունեցել»։
Աբոլֆազլ Ամուին, բացատրություններ տալով Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի այսօրվա նիստի մասին ասել է. -«Հանձնաժողովի արտահերթ նիստում ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մասնակցել է նիստին, լուսաբանելու Պաղեստինի վերջին իրադարձությունները և ներկայացնելու Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների դադարեցմանն ուղղված ԱԳ նախարարության ձեռնարկած քայլերը»։
«Իրանի արտգործնախարարն այս հանդիպմանը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Գազայի ժողովրդին սպանելու գործում սիոնիստների ամենակարևոր աջակիցն ու գործընկերն է և «Իսրայելի գործողության սենյակում» և՛ «միջազգային հարթակներում», և, իհարկե, չունի արդյունավետ ռազմավարություն», -նշել է Աբոլֆազլ Ամուին։
Նա հավելել ,-«Ամիր Աբդոլլահյանը հայտարարեց, որ Դիմադրության խմբերը խելամտորեն ճնշում գործադրելու միջոցներ են մշակում սիոնիստների և նրանց աջակիցների դեմ, և կան բազմաթիվ չակտիվացված կարողություններ»: