Լիբանանի հարավում նահատակվել են «Ալ-Մայադին»-ի հեռուստաալիքի երկու թղթակիցներ
Արձագանքելով Լիբանանի հարավում Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով «Ալ-Մայադին» հեռուստաալիքի երկու թղթակիցների նահատակությանն ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն X սոցիալական ցանցում արած գրառման մեջ նշել է.
«Գազայի հատվածում և Լիբանանի հարավում իսրայելական կեղծ ռեժիմի դաժան հարձակումների հետևանքով տասնյակ լրագրողների և օպերատորների, այդ թվում՝ «Ալ-Մայադին»-ի երկու լրագրողների նահատակությունը վկայում է այն մասին, թե որքան կարևոր է լրագրողները դերը՝ Իսրայելի ռեժիմի ցեղասպանությունն ու պատերազմական հանցագործությունները լուսաբանելու և աշխարհի հասարակական կարծիքը արթնացնելուի հարցում»։
Երեքշաբթի օրը, Լիբանանի հարավում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով, նահատակվել են «Ալ-Մայադին»-ի հեռուստաալիքի լրագրող Ֆարահ Օմարը և ֆոտոլրագրող Ռաբի ալ-Մաամարին:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին նույնպես, արձագանքելով լրագրողների նահատակությանը, հայտարարել է. «Դիտավորյալ սպանելով լրագրողներին ու ճշմարտությունը լուսաբանողներին, սիոնիստ հանցագործները չեն կարող լռեցնել աշխարհում Պաղեստինի ճնշված ժողովրդի աղաղակի արձագանքները»:
ԻԻՀ ռադոիհեռուստատեսության արտասհամանյան բաժնի պատասխանատու Ահմեդ Նոռուզին, «Ալ-Մայադին» ցանցի տնօրենների խորհրդի նախագահ Ղասան Բին Ջադոյին ուղղված ցավակցական ուղերձում գրել է. «Դիմադրության իրազեկման ճանապարհը կշարունակվի չնայած բոլոր դժվարություններին: Իսրայելի իրական դեմքը կբացահատվի, իսկ ճշմարտության խոսքը կմնա բարձունքում»:
Նա հավելել է. «Այս երկու նահատակ լրագրողները միացան 60 նահատակ լրագրողներին, ինչպես նաև Գազայի հատվածի վրա սիոնիստների ոտնձգությունների ժամանակ և դեպի Երուսաղեմ տանող ճանապարհին նահատակվածներին»: